482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հսկայական փազլի հավաքման համաշխարհային ռեկորդ կփորձեն սահմանել Տագանրոգի առաջնությունում
14:39
22 Հունիսի 2011

Փազլերի սիրահարները կփորձեն 24 հազար դետալներից բաղկացած հսկայական խճանկարի արագ հավաքման համաշխարհային ռեկորդ սահմանել Փազլերի արագ հավաքման առաջնությունում, որը կանցկացվի չորեքշաբթի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել մրցաշարի կազմակերպիչներից Սերգեյ Սուպրունովը։

Նրա խոսքով՝ նմանատիպ խճանկար արդեն հավաքել են նախկինում, բայց առաջնության մասնակիցները հույս ունեն բարելավել այդ նվաճումը։

«Մոտ 10 քառակուսի մետրանոց փազլը բաղկացած է 24 հազար դետալներից։ Նախկինում նման փազլ են հավաքել արդեն 36 մարդուց բաղկացած մեծ թիմ։ Դա արել են թայլանդցիները մոտ երեք տարի առաջ 14 ժամ 5 րոպեի ընթացքում։ Մենք ցանկանում ենք գերազանցել այդ ռեկորդը։ 38-հոգանոց թիմով մենք ցանկանում ենք ավելի արագ անել դա»,- ասել է Սուպրունովը։ Ըստ նրա, ռեկորդի սահմանման հնարավորությունները շատ մեծ են։

Նա ավելացրել է, որ այս փազլը կոչվում  է «Life», և մինչև վերջերս համարվել է աշխարհի ամենամեծ փազլը։

«Սա աշխարհում արդյունաբերական եղանակով ստացված ամենամեծ փազլն է։ Ներկայումս դրանից մեծը կա՝ 32 հազար դետալից, բայց սարսափելի նկարով, որը ոչ ոքի դուր չի գալիս»,- ասել է Սուպրունովը։

Նրա խոսքով՝ եթե ռեկորդը հաջողվի սահմանել, ապա հավանականություն կա, որ այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:16
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետը կրթության և գիտության նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Սահակյանին կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակել։
15:41
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։
15:39
08 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները:
15:29
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ: