477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Superjet 100 ինքնաթիռով «Աէրոֆլոտի» առաջին կանոնավոր չվերթը ՌԴ կառավարության անդամներին տեղափոխել է Սանկտ Պետերբուրգ
13:21
16 Հունիսի 2011

Ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը առաջին կանոնավոր չվերթն է կատարել Superjet 100 ինքնաթիռով՝ ՌԴ կառավարության անդամներին Մոսկվայից տեղափոխելով Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրանք մասնակցելու են Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովին, ասվում է «Աէրոֆլոտի» հաղորդագրության մեջ:

SuperJet-ի առաջին ուղևորներն են եղել ՌԴ վարչապետ Սերգեյ Իվանովը, Տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիբուլինան և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Բացի այդ, SSJ100 առաջին չվերթով հյուսիսային մայրաքաղաք են ժամանել «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը և Ավիաշինարարական միավորված կորպորացիայի նախագահ, «Ընկերություն «Սուխոյ»» ԲԲԸ գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը։

«Աէրոֆլոտը», որը Superjet 100-ի մեկնարկային պատվիրատուներից մեկն է, արդեն պատվիրել է 30 նմանատիպ ինքնաթիռ, ծրագրվում է ձեռք բերել ևս 10-ը։ Ինքնաթիռը կշահագործվի Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Ուֆա և Սամարա չվերթերում, իսկ ավելի ուշ՝ արտասահմանյան ուղղություններով։

Superjet 100 մերձմագիստրալային ուղևորատար ինքնաթիռը, որը Boeing-ի հետ համատեղ մշակել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն, հաշվարկված է մինչև 4,4 հազար կիլոմետր տարածությունը մինչև 98 ուղևոր տեղափոխելու համար: Առաջին Superjet 100-ը հանրությանն է ներկայացվել 2007թ. սեպտեմբերի 26-ին Ամուրի Կոմսոմոլսկի գործարանում: Հենց այնտեղ էլ հաջողությամբ իրականացվել է առաջին թռիչքը:

Superjet 100-ի հստակ պատվերների պորտֆելը ներկայումս կազմում է 170 միավոր։ Ընթացիկ տարում ծրագրվում է արտադրել Superjet 100 14 ինքնաթիռ, 2012 թվականին՝ 25 ինքնաթիռ, իսկ հետագայում ծրագրվում է արտադրել 60-70 ինքնաթիռ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
25 Սեպտեմբերի 2017
Ռուսաց լեզուն Հայաստանում այսուհետ օտար լեզվի կարգավիճակ ունի
Այսուհետև ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի:
12:25
25 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում։
14:53
24 Սեպտեմբերի 2017
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրևներ
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան: