480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ում հրդեհների տարածքն այս տարի գրեթե 3 անգամ գերազանցել է 2010թ.-ի ցուցանիշը. ԱԻՆ
14:39
07 Հունիսի 2011

Ռուսաստանում բնական հրդեհների ընդհանուր ծավալն այս տարվա  հրդեհավտանգ ժամանակահատվածի սկզբից գրեթե երեք անգամ գերազանցել է 2010թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը և կազմել շուրջ 618 հազար հեկտար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով, ՌԴ ԱԻՆ-ին։

«2011թ.-ի հրդեհավտանգ ժամանակահատվածի սկզբից ՌԴ տարածքում 11,06 հազար բնական հրդեհների օջախներ են առաջացել (2010թ.-ին՝ 11,01 հազար, 1,004 անգամ նվազում) ընդհանուր  տարածքում 617,76 հազար հեկտար (անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 214,5 հազար հեկտար, 2,88 անգամ ավելացում)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԻՆ տվյալների, ՌԴ-ում շարունակում են գործել 182 բնական հրդեհների օջախները՝ ավելի քան 37 հազար հեկտար տարածքում, որոնցից 178-ը՝ Ռուսաստանի անտառային տնտեսության հողերում, այդ թվում 11 խոշոր շրջաններում՝ Յակուտիայում, Խաբարովսկում, Կրասնոյարսկում և Իրկուտսկում ։ Կրակի դեմ պայքարում ներգրավված է 4,77 հազար մարդ և 747 միավոր տեխնիկա, որոնցից 1,75 հազար հոգին և 501 միավոր տեխնիկան՝ Ռուսաստանի անտառային տնեսությունից։

«Նախորդ օրերի համեմատ (35,3 հազար հեկտար տարածքով 185 բնական հրդեհ), նկատվում է հրդեհների տարածքի ավելացում (1,67 հազար հեկտարով) և գործող օջախների քանակի նվազում (3 օջախով)»,- տեղեկացնում է գերատեսչությունը։

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Յակուտիայի, Խաբարովսկի և Կրասնոյարսկի, ինչպես նաև Իրկուտսկի շրջանների հրդեհների դեպքում։

Անցած ամռանը և մասամբ աշնանը Ռուսաստանի տարածքի զգալի մասում ուժեղ բնական հրդեհներ առաջացան, որոնք անկանոն շոգի հետևանք էին։ Դաշնության 19 սուբյեկտներում տուժեցին 199 բնակելի կետեր, վառվեցին 3,2 հազար տներ, զոհվեց 62 մարդ։ Ընդհանուր վնասը կազմեց ավելի քան 12 մլրդ ռուբլի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:56
25 Հունիսի 2017
Վրաստանում վթարված ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
17:52
24 Հունիսի 2017
Տուժած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին գրառում է կատարել Facebook-ում:

15:28
24 Հունիսի 2017
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի
Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 14 զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան:
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է:
11:23
24 Հունիսի 2017
Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկի համար նախատեսված գումարը փոխանցել ՊՆ հաշվեհամարին
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
10:30
24 Հունիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին: