478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Առևտրային ընկերության տնօրենին առևանգելու մեջ հայերին են կասկածում. ՔԿ
15:40
01 Հունիսի 2011

Ապրիլին Մոսկվայում փրկագին ստանալու նպատակով ձեռնարկատիրոջը առևանգելու կասկածանքով երեք հոգու են ձերբակալել, չորեքշաբթի հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեին (ՔԿ)։

Ըստ հետաքննության տվյալների, 2011թ.-ի ապրիլի 29-ին չորս տղամարդ Մոսկվայի Բերզարինա փողոցում հարձակվել են առևտրական ֆիրմայի տնօրենի վրա, նրան տարել են Տվերի շրջան, որտեղ մասնավոր տանն են պահել։ ԱՅնուհետև կասկածյալները պահանջ են ներկայացրել նրա գործընկերներին 20 մլն ռուբլի փոխանցելու վերաբերյալ, որպեսզի ազատ արձակեն ձեռնարկատիրոջը։

Բանակցություններից և պահանջված գումարը փոխանցելու խոստումից հետո տուժածին բաց են թողել, և նա դիմել է իրավապահ մարմիններին։

«Գրագետ կազմակերպված և պրոֆեսիոնալ կերպով անցկացված քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, հաստատվել են բոլոր կասկածյալները և նրանց բնակության վայրը։ Նրանք են՝ ՌԴ գործազուրկ քաղաքացիներ՝ Հովսեփ Սարգսյանը, Աշոտ Ֆարկադյանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արծրուն Սարգսյանը, ովքեր 2011թ.-ի մայիսի 31-ին ձերբակալվել էին Մոսկվայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ քրեական գործ է հարուցվել  ՌԴ ՔՕ 126-րդ (առևանգում), ՌԴ ՔՕ 127-րդ ( ազատությունից ապօրինաբար զրկել) և ՌԴ ՔՕ 163-րդ (դրամաշորթություն) հոդվածներով։ Այժմ որոշվում է նրանց մեղադրանքի երկարացման և պատժամիջոցների ընտրության վերաբերյալ հարցը։ ՔՕ 126-րդ հոդվածով մինչև 20 տարի ազատազրկում է նախատեսում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
20 Օգոստոսի 2017
Երևանյան տապը վերադառնում է
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
19:44
19 Օգոստոսի 2017
Բենզատարը բախվել է «Գազելին»․ ինը մարդ հոսպիտալացվել է
Բոլոր վիրավորները «Գազելի»։ ուղևորներ են եղել։
11:00
19 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը մտադիր է նռան այգիներ տնկել Արցախում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը մտադիր է 200 հեկտար նռան այգինիներ տնկել Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում:
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։