480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Լուկաշենկոն հորդորում է բնակչությանը հանգստանալ
18:29
27 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի.  /Նովոստի-Արմենիա/. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է բնակչությանը դադարեցնել իրարանցումը սպառողական շուկայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Դադարեցրեք բնակարաններում, ավտոտնակներում, նկուղներում պահեստների ստեղծումը, առավել ևս, որ այն ապրանքները, որոնք դուք ձեռք եք բերում խանութներում, մեզ մոտ բավարար քանակության են»,- ուրբաթ օրը տնտեսության հարցերով խորհրդակցության ընթացքում ասել է Լուկաշենկոն։

Ըստ նրա, այսօր կառավարությունը կարող է ապահովել այնքան, որքան անհրաժեշտ է ամեն օրվա համար։
«Մեկ կիլոգրամ միս է պետք՝ գնեք, հինգ է պետք՝ հինգը գնեք, բայց պետք չէ 10 կիլոգրամ գնել։ Մենք չենք հասցնում երկու օրվա ընթացքում խանութներ մատակարարել երեք անգամ ավելի, քան երեկ էր, այդքան ուժ չունենք»,- ասել է Լուկաշենկոն։

«Հանգստացեք, գներն այլևս տեղ չունեն աճելու, դրանք այնպես էլ արդեն ծայրահեղության են հասել»,- հանգստացրել է ժողովրդին բելառուս նախագահը։

Ըստ նրա, ինքն առաջին անգամ ամաչել է բելառուս ժողովրդի փոխարեն, երբ Ղազախստանում է եղել (մայիսի 23-25)։

«Ես ժամանեցի, իսկ ինձ բոլորը հարցնում են՝ ինչ է պատահել։ Ռուսները ցույց են տալիս խանութների դատարկ դարակները»,- պարզաբանել է Լուկաշենկոն։

«Ես առաջին անգամ ամաչեցի իմ երկարամյա նախագահական աշխատանքի ընթացքում այդ իրարանցումը ստեղծած մարդկանց համար»,- ասել է նա։

«Մեզ ընկալում են որպես վայրենիների, իսկ նրանք էլ (ռուսական ԶԼՄ-ները) հատուկ չափազանցնում են դա»,- կարծում է Լուկաշենկոն։

Նա ասել է, որ հպարտ է եղել բելառուսների համար մետրոյի ողբերգության ժամանակ, երբ բոլորն օգնում էին միմյանց։ «Ես հպարտ էի, որ այսպիսի ժողովուրդ ենք, որ կարող է ռիսկի գնալ՝ չմտածելով, որ կարող է երկրորդ-երրորդ պայթյունը լինել»,- ասել է Լուկաշենկոն։
Նախագահը հայտնեց, որ աղքատ կենսաթոշակառուներին և ուսանողներին պետությունը կաջակցի, և նա արդեն կենսաթոշակների բարձրացման հրամանագիր է ստորագրել։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
13:38
05 Դեկտեմբերի 2016
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի:
15:17
04 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 5-ից մեկնարկող եվրոպական շրջայցի ժամանակ, կայցելի Ավստրիա, Բելգիա, Ֆրանսիա և Գերմանիա:
13:07
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի կրթության համակարգում զանգվածային փոփոխություններ են սպասվում. վարչապետ
Հայաստանի կառավարությունը աշխատում է նախադպրոցական, դպրոցական և բուհական կրթության ոլորտի փոփոխությունների շուրջ:
11:16
04 Դեկտեմբերի 2016
ՀՀ վարչապետը հայտնել է Հայաստանի կառավարության առաջնային խնդիրը
Կառավարության համար առաջնային խնդիրը հասարակության հետ հետադարձ կապի ապահովումն է:
19:42
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել: