486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան կարող է ներառվել աշխարհի յոթ խոշորագույն տուրիստական կենտրոնների ցանկում. իշխանություններ
11:23
25 Մայիսի 2011

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվան կարող է ներառվել աշխարհի յոթ խոշորագույն տուրիստական կենտրոնների ցանկում՝վարկանշային աղյուսակում այս պահին զբաղեցրած 19-րդ տեղից ավելի վեր բարձրանալով, «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի տուրիզմի կոմիտեի նախագահ Սերգեյ Շպիլկոն:

«Համոզված եմ, որ Մոսկվան կարող է ներառվել մեգապոլիսների այն տասնյակում, անգամ՝ յոթնակում, որոնք ունեն հյուրընկալության զարգացած ինդուստրիա և զբոսաշրջությունից   զգալի եկամուտներ են ստանում», - հայտարարել է թերթի զրուցակիցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, վիճակագրության համաձայն, ամեն տարի Մոսկվա է այցելում չորս միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ովքեր ժամանում են երեք խոշորագույն օդանակավայաններով և բնակվում են հյուրանոցներում: Սակայն նրանք, ովքեր Մոսկվա են գալիս ավտոբուսներով և երկաթուղային տրանսպորտով, այդ թվում չեն ընդգրկվում:

«Այսինքն իրականում հյուրերն ավելի շատ են: Պետք է հաշվի առնել, որ «ՌԴ-ում տուրիստական գործունեության հիմունքների մասին» օրենքի համաձայն, զբոսաշրջիկ է համարվում այն անձը, ով ժամանակավորապես այցելում է մայրաղաքաղաք ավելի քան 24 ժամով կամ գիշերելու նպատակով, սակայն կես տարուց ավելի ժամանակով՝ մշակութային-ճանաչողական, մշակութային-մարզական, գործարար, կրոնական կամ այլ նպատակներով՝ չստանալով եկամուտ տեղական աղբյուրներից», - հիշեցրել է կոմիտեի նախագահը:

Նա պարզաբանել է, որ գրեթե բոլոր այցելուներին, ըստ օրենքի, կարելի է զբոսաշրջիկ համարել, բացի աշխատանքային միգրանտներից, փախստականներից, անօրինական կերպով բնակվողներից և մշտական բնակության վայր փնտրող անձանցից: Սակայն օդանավակայաններ ժամանած այդ չորս միլիոնի կեսը ԱՊՀ քաղաքացիներ են: Իսկ նրանց շրջանում շատ են գումար վաստակելու նպատակով այցելողները, ովքեր չեն այցելում տուրիստական նպատակներով:

«Մայրաքաղաքի զբոսաշրջիկների թիվը դեռ պետք է հաշվել: Սակայն պարզ է մի բան, որ Մոսկվայի նման քաղաքի համար այդ թիվը, մեղմ ասած, համեստ է», - նշել է Շպիլկոն:
Նա ավելացրել է, որ Մոսկվայի կառավարության կողմից հավանության արժանացած Հանգստի և զբոսաշրջության ինդուստրիայի զարգացման ծրագրի նախագծի համաձայն, նախատեսվում է, որ 2016թ.-ին ՌԴ մայրաքաղաքը կընդունի 3,8 մլն զբոսաշրջիկ հեռավոր արտասահմանից, իսկ ընդհանուր առմամբ՝ 7,32 մլն զբոսաշրջիկ:

Թերթի զրուցակցի խոսքերով՝ «Մոսկվա» հյուրանոցի ապամոնտաժումն ու «Ռոսիա» հյուրանոցի փակումը լուրջ հարված հասցրեցին մուտքային զբոսաշրջության շուկային մայրաքաղաքում տեղավորվելու տեսակետից:

«Հուսով եմ, որ 2016թ.-ին մենք մասամբ կլուծենք այս խնդիրը, երբ զարգացման ծրագրի համաձայն, քաղաքում համարների ֆոնդը պետք է ավելանա՝ հասնելով 44,4 հազարի: Մեր հաշվարկներով Մոսկվան ամբողջովին կկարողանա մրցել համաշխարհային շուկայի հետ 2025թ.-ին, այդ ժամանակ պետք է հայտնվեն հյուրանոցներ՝ 100 հազար համարներով: Իհարկե այդ ամենը հնարավոր կլինի բարենպաստ ներդրումային մթնոլորտի առկայության և քաղաքում հյուրանոցների կառուցմանը խոչընդոտող խնդիրների առավել ակտիվ լուծման դեպքում», - պարզաբանել է կոմիտեի նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
28 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը կարող է Լոնդոնում Հայաստանի դեսպան դառնալ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել:
11:47
28 Փետրվարի 2017
Կինը պնդում է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել
52-ամյա կինը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցն իր նկատմամբ բռնություն է գործադրել։
11:06
28 Փետրվարի 2017
Երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքում
Երեքշաբթի առավոտյան 10։17–ին 3.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
09:32
28 Փետրվարի 2017
Գարնան առաջին օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
28 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 27-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 27-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:43
27 Փետրվարի 2017
«Կանաչ լույս» դեպի Ֆրանսիա` հայ ուսանողների և մասնագետների համար
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ միգրացիոն գործընկերության մասին` 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստորագրած համաձայնագիրը։
19:47
27 Փետրվարի 2017
Կդադարեցվի միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը Երևանում
2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը։
18:48
27 Փետրվարի 2017
Կարապետյան. միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձով դիմել է սփյուռքահայությանը:
16:59
27 Փետրվարի 2017
Պետական խորհրդանիշի օր է սահմանվել Հայաստանում
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի լրացումները։
14:39
27 Փետրվարի 2017
Արագածոտնում 20–ամյա տաքսիստի սպանության մեջ մեղադրվողը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկացել է հանրային պաշտպան ունենալ
24–ամյա տղամարդը հրաժարվել է որպես կասկածյալ ցուցմունք տալ և ցանկություն է հայտնել հանրային պաշտպան ունենալ։
13:52
27 Փետրվարի 2017
ՀՀ նախագահը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի նոր թեկնածուին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնի  նոր թեկնածուին:
16:15
26 Փետրվարի 2017
«Գիշերային թիթեռնիկը» Երևանում առևանգել է «կլիենտի» մեքենան, ով չի վճարել ինտիմ ծառայությունների համար
Կարեն Առաքելյանը ոստիկանությանն ահազանգել է, որ ժամեր առաջ Սայաթ –Նովա պողոտայից առևանգել են իր Toyota մակնիշի ավտոմեքենան: