484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ժիրինովսկին կոչ է արել չեզոքացենլ Թուրքիայի «սողացող» ագրեսիան
14:12
27 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տան մեծ սրահում կոչ է արել հայ ժողովրդին համախմբվածություն դրսևորել Ռուսաստանի ժողովրդի հետ՝ չեզոքացնելու համար Թուրքիայի «սողացող» ագրեսիան, չորեքշաբթի հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

«Միայն եկրու ժողովուրդներ կարող են միմյանց աջակցության վրա հույս դնել՝ հայերը Ռուսաստանի վրա, ռուսները՝ Հայաստանի: Քանի դեռ Հայաստանում կանգնած են ռուս զինվորները, ոչ ոք հարձակման ծրագրեր չի կազմի»,- Ժիրինովսկու խոսքերը մեջբերում է հրատարակությունը:

Պետդումայի փոխխոսնակը 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունն անվանել է ամենասարսափելի իրադարձությունը, երբ մարդկության պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի պետական մարմինները մտածել և կազմակերպել են հայ ժողովրդի մեծ մասի ջարդը:

«Դրանք ջարդեր չէին, այլև սառը զենքով ոչնչացում, մարդկանց սրի էին քաշում, վայրագաբար սպանում էին բացառապես ազգային հատկանիշի հիման վրա, հաշված մարդկանց է հաջողվել փրկվել», - հիշեցրել է Պետդումայի փոխխոսնակը: «Թուրքերն այսօր ևս առանց բարձրաձայնելու նույն քաղաքականությունն են վարում, երազում են զավթել Կովկասը, փորձում են ապակայունացնել իրավիճակը նաև Ռուսաստանում: Նրանք կաջակցեն ցանկացած հանցագործի, միայն թե հասնեն իրենց նպատակին», - ասել է նա:

Վլադիմիր Ժիրինովսկին ընդգծել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը միջազգային –իրավական, ինչպես նաև հասարակական կարծիքի ձևավորման հարցում, որպեսզի 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համաշխարհային հանրության կողմից, նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիների հասարակական կարծիքը հայերի օգտին է:

Միջոցառումը կազմակերպվել էր ապրիլի 20-ին «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ-ի կողմից «Ջավախքի որդիք» կազմակերպության աջակցությամբ:

Հուշ-երեկոյին ներկա էին ՀՀ դեսպանատան դիվանագետներ, Պետդումայի պատգամավորներ Սեմյոն Բաղդասարովն ու Կիրա Լուկյանովան («Արդար Ռուսաստան» խմբակցություն), Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, Ռուսաստանի հայկական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
14:59
24 Մարտի 2017
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։
14:01
24 Մարտի 2017
Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից:
12:24
24 Մարտի 2017
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծայրահեղ ծանր վիճակում է
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը կտրուկ վատացել է:
11:19
24 Մարտի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լքել քաղաքականությունը
«Ժամանակ» թերթը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն ունի հեռանալ քաղաքականությունից:
10:21
24 Մարտի 2017
Գարունը թափ է հավաքում. Հայաստանի մարզերից մեկում մինչև 22 աստիճան տաքություն կգրանցվի
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
24 Մարտի 2017
Հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
22:41
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ ՕՐՕ դաշինքին սատարելու հետ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու հետ: