484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ը մտադիր է համագործակցություն զարգացնել ՀԱՊԿ-ի հետ. գլխավոր քարտուղար
19:43
22 Ապրիլի 2011

Միացյալ ազգերի կազմակերպությունը մտադիր է լայն փոխգործակցություն զարգացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, ուրբաթ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի ժամանակ ելույթ ունենալիս հայտնեց ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

«ՄԱԿ-ը կախված է տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունից»,- ասաց նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ գլխավոր քարտուղարի՝ այդ կախվածությունը հատկապես վառ արտահայտվեց Միջին Ասիայի ճգնաժամի ընթացքում և մասնավորապես՝ Ղրղզստանում, որտեղ ՄԱԿ-ի կառույցները սերտորեն փոխգործակցեցին ՀԱՊԿ-ի կառույցների հետ։

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատմել է ՀԱՊԿ-ի համար համագործակցության օգուտի և կազմակերպության ներուժի մասին։

«ՀԱՊԿ-ն բավարար հնարավորություններ ունի ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ գործողությունների համար։ Զգալի ուժային ներուժ կա ահաբեկչության դեմ պայքարի համար։ Գոյություն ունի խաղարարների փորձը։ Մենք հուսով ենք ավելացնել այդ ներուժը՝ ՄԱԿ-ի հետ սերտորեն փոխգործակցելու պայմանով»,- հայտնեց Բորդյուժան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:22
27 Մարտի 2017
Հայաստանն աշխարհի հնագույն երկրների տասնյակում է ըստ The Culture Trip–ի
The Culture Trip հայտնի կայքն ընդգրկել է Հայաստանն աշխարհի հնագույն երկրների և ազգերի տասնյակում։
16:27
26 Մարտի 2017
«Ռոսիա 24» հեռուստաալիքը պատմել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ռոսիա 24» հեռուստաալիքը Անտոնի Բորիսովի ողջ ռեպորտաժը նվիրել է Հայաստանին, երկրի անցյալին, ներկային և ապագային։
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել: