480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Նարիշկինը նշել է հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի հաջողությունը
12:33
20 Ապրիլի 2011
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը բավարարված է Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովի արդյունքներից:

«Այժմ արդեն կարելի է խոսել հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովի աշխատանքների դրական արդյունքների մասին: Այդ մասին կարելի է խոսել՝ հաշվի առնելով նաև ինչպես ռուսական կողմի, այնպես էլ հայկական կողմի մասնակիցների թիվը, կողմերի դրսևորած հետաքրքրությունն ու ստորագրված փաստաթղթերի, համաձայնագրերի ու պայմանագրերի թիվն ու որակը», - ասել է Նարիշկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հիշեցրել է, որ համաժողովի շրջանակներում ստորագրվել է ավելի քան 20 երկկողմանի փաստաթուղթ:

«Դրանք առանձին ռուսական մարզերի և ՀՀ կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության համաձայնագրեր են: Նմանատիպ համաձայնագրեր են ստորագրել Նիժեգորյան մարզը, Չելյաբինսկի մարզը, Կրասնոդարի երկրամասը, Ուլյանովյան մարզը», - ավելացրել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Նարիշկինն առանձնացրել է Վանաձոր-Ֆիոլետեվո 32 կիլոմետրանոց երկաթուղային հատվածի շինարարության վերաբերյալ Հարավկովկասյան երկաթուղիների և ՀՀ կառավարության միջև կնքված հուշագիրը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:29
02 Դեկտեմբերի 2016
Հայ զինծառայողները երդվում են առաջնագիծ մեկնելուց առաջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռազմական լրագրողները երեքշաբթի դարձել են հանդիսավոր և հուզիչ մի իրադարձության ականատեսը Ադրբեջանի հետ սահմանագծի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող զորամասերից մեկում։
19:04
02 Դեկտեմբերի 2016
Հավանության է արժանացել Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը:
18:39
02 Դեկտեմբերի 2016
Հայտնի նկարչի որմնանկարը վերականգնվել է Գյումրիում ԱՄՆ դեսպանատան միջոցներով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ուրբաթ այցելել է Գյումրի՝ նշանավորելու հայտնի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման ու պահպանման աշխատանքների ավարտը:
18:10
02 Դեկտեմբերի 2016
«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցեր:
17:57
02 Դեկտեմբերի 2016
Վանաձորի երաժշտական դպրոցում անցկացվեցին վարպետության դասեր Beeline-ի աջակցությամբ
Beeline-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում Վանաձոր քաղաքի №1 երաժշտական դպրոցի սաների համար ուրբաթ անցկացվել են վարպետության դասեր:
15:41
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է երկրի արտաքին հարաբերությունների արդյունավետ կառուցման համար. ՀՀ նախագահ
ՀՀ արտաքին գործերի նախարարը նախագահին զեկուցել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածության ուղղությամբ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքներն ու ձեռքբերումները:
14:48
02 Դեկտեմբերի 2016
Նախարարն առաջարկում է փոխել բուհերում ավարտական պետական քննությունների ոչ արդյունավետ համակարգը
Հայաստանի բուհերում պետական ավարտական քննությունների համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և արդյունավետ չէ:
13:33
02 Դեկտեմբերի 2016
Փոթորկային քամի է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին. ՀՀ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվող քամու ուժգնացման մասին:
12:56
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ՍՇՎՎ դեպքերի աճի միտումներ չեն գրանցվել. ԱՆ
Ամենօրյա մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում ՍՇՎՎ դեպքերի աճի միտումներ չեն գրանցվել:
09:39
02 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին կցրտի. Հայհիդրոմետ
Օդի ջերմաստիճանը Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին կնվազի:
08:00
02 Դեկտեմբերի 2016
Հինգշաբթի՝ դեկտեմբերի 1-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ դեկտեմբերի 1-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

22:54
01 Դեկտեմբերի 2016
Շարմազանով. ՀՀ վարչապետը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։