485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը կկերպարանափոխվի հայերի հետ խաղի ժամանակ. Ֆուրսենկո
15:59
19 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը վառ խաղ կցուցադրի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի հետ խաղում՝ չնայած նախորդ հանդիպումների ժամանակ «գունատ» խաղին, կարծում է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն:

Վերջին չորս խաղերի ժամանակ ռուս ֆուտբոլիստները զիջել են բելգիացիներին և իրանցիներին, ինչպես նաև ոչ-ոքի արդյունք են գրանցել Հայաստանի և Քաթարի հավաքականների հետ խաղում: Եվրո-2012 թ.-ի ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը В խմբում տասը միավորով կիսում է առաջատարի դիրքը Սլովակիայի և Իռլանդիայի հավաքականների հետ:

«Ընտրական փուլի չորս արտագնա հանդիպումներում մենք հասել ենք երեք հաղթանակի և մեկ ոչ-ոքիի, սա հիասքանչ արդյունք է: Այո, Սլովակիայի հետ հանդիպման ժամանակ անհաջողություն եղավ (0:1 սեփական հարկի տակ): Ազգային թիմը հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում ուժերը կչափի Հայաստանի հավաքականի հետ, այնտեղ մենք կտեսնենք հենց այն հավաքականին, որին երազում են տեսնել բոլորը: Ես հավատում եմ դրան», - հայտարարել է Ֆուրսենկոն «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ ավելացնելով, որ «սցենար, որով Ռուսաստանը չի հայտնվի Եվրո-2012-ում, գոյություն չունի»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞է Անդրեյ Արշավինը մինչև հիմա թիմի ավագը՝ չնայած ոչ այնքան հաջող խաղին՝ ՌՖՄ-ի ղեկավարը հայտարարել է, որ «նա թիմում հարգված մարդ է»: «Նրան մեծ պահանջներ են ներկայացվում, սակայն ամեն խաղացող իր կարիերայի ընթացքում տարբեր ժամանակաշրջաններ է ապրում: Ավագը մի մարդ է, ով դաշտում մի կողմից հարգված է, մյուս կողմից նրբանկատորեն զգում է խաղը, կարող է բանակցությունների մեջ մտնել մրցավարի հետ: Առաջիկայում նա ցույց կտա իր բարձրակարգ խաղը», - վստահեցրել է Ֆուրսենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ տարի Մոսկվայի «Սպարտակի» բրազիլացի հարձակվող Վելիթոնը հայտարարել էր, որ պատրաստ է հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: «Մենք չենք հերքում խաղացողների նատուրալիզացման հնարավորությունը: Ինձ դուր է գալիս այն իրավիճակը, երբ նատուրալիզացվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկի խաղացողը: Եթե հեռավոր արտասահմանի ֆուտբոլիստներից ինչ-որ մեկը ցանկանում է խաղալ Ռուսաստանի հավաքականի կազմում, ապա դա հնարավոր է, սակայն ոչ հանուն փողի: Հաղթելու համար, հարկավոր է սիրել այդ երկիրը», - ընդգծել է Ֆուրսենկոն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
10 Դեկտեմբերի 2017
Օդերևութաբանները պատմել են Հայաստանում առաջիկա օրերի եղանակի մասին
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակի` առաջիկա օրերի կանխատեսումը:
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։