478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Հիշատակի մոմ վառիր» ակցիա կանցկացվի Ղրիմում
11:35
18 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Օսմանյան կայսրությունում 1915-23 թթ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Հիշատակի մոմ վառիր» ակցիան կանցկացվի ապրիլի 20-ին տեղական ժամանակով ժամը 16:00-ին Սիմֆերոպոլում գտնվող Այվազովսկի եղբայրների անվան պուրակում:

Միջոցառման կազմակերպիչներն են Ղրիմի հայկական երիտասարդության «ՂՀԵԿ» կոմիտեն և Ղրիմի հայկական միությունը:

Ակցիայի անցկացման նպատակն է պահպանել հայ ժողովրդի մեծ ողբերգության՝ 1915-23 թթ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հիշատակը, իրազեկել Ղրիմի հասարակությանը մարդկության նկատմամբ հանցագործությունների մասին, կանխել նմանատիպ ողբերգության իրականացումն ապագայում: Ակցիան անցկացվում է Ղրիմի հայկական երիտասարդության կոմիտեի կողմից ամեն տարի՝ սկսած 2008 թ.-ից:

Ակցիային հրավիրված են Ազգությունների և արտաքսված քաղաքացիների հարցերով հանրապետական կոմիտեի, Ղրիմի Ինքնավար Հանրապետության մշակույթի և արվեստների նախարարության, Ղրիմի Ինքնավար Հանրապետության գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության, Ղրիմի ազգային-մշակութային միության, Սիմֆերոպոլի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները, լրագրողներ:

Ակցիայի ընթացքում Ղրիմի հայկական երիտասարդության կոմիտեի ակտիվիստները, Ղրիմի հայկական միության անդամները և բոլոր նրանք, ովքեր ցավում են հայ ժողովրդի հետ միասին, կվառեն հարյուրավոր մոմեր՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում սպանված միլիոնավոր անմեղ հայերի: 96 մոմերից կկազմվի խաչ, որը կխորհրդանշի ժողովրդի վշտի տարիները:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

 Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
20 Օգոստոսի 2017
Երևանյան տապը վերադառնում է
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
19:44
19 Օգոստոսի 2017
Բենզատարը բախվել է «Գազելին»․ ինը մարդ հոսպիտալացվել է
Բոլոր վիրավորները «Գազելի»։ ուղևորներ են եղել։
11:00
19 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը մտադիր է նռան այգիներ տնկել Արցախում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը մտադիր է 200 հեկտար նռան այգինիներ տնկել Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում:
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։