482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի նախագահին դիմել են Հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրը ամրագրելու խնդրանքով
11:18
13 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայի հայ երիտասարդների ասոցիացիան դիմել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ խնդրելով նրան օրենսդրական մակարդակով ապրիլի 24-ը ճանաչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հաղորդում է Analitika.at.ua կայքը:

«Մենք հուսով ենք, որ Ուկրաինայի նախագահը մեզ կլսի», - ասել է հրատարակությանը Ուկրաինայի հայ երիտասարդների ասոցիացիայի առաջնորդ Դավիթ Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ Հայոց ցեղասպանության փաստը դատապարտվել և ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների կողմից, սակայն Ուկրաինան մինչև հիմա չի որոշել իր վերաբերմունքն այս միջազգային հանցագործության նկատմամբ:

2010 թ.-ի ապրիլի 23-ին ուկրաինացի հայտնի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք ազգային համայնքների ներկայացուցիչներ դիմել են Ուկրաինայի նախագահին և խորհրդարանին՝ կոչ անելով օրենսդրական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նման խնդրանքներով են դիմել նաև Կիևի Գոլոսևսկի շրջխորհուրդը, Խարկովի շրջանի Իզմյուսկի քաղխորհուրդը, Չերկասսկի քաղխորհուրդը, ինչպես նաև Կիևի խորհուրդը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։
18:16
25 Մայիսի 2017
Երկար սպասված լուր Պրահայի սիրահարների համար. ուղիղ չվերթերը վերականգնվել են
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի:
18:03
25 Մայիսի 2017
Վերսկսվել են Երևան-Մինսկ ուղիղ չվերթերը
«Բելավիա» բելառուսական ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Մինսկ ուղիղ ավիահաղորդակցությունը:
17:35
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանը մասնակցել է Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում կառուցվող աշխարհի ամենաերկար Zip Line-ի կառուցմանը։
16:06
25 Մայիսի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը՝ հաճախորդների հետ համագործակցության որակյալ և արդյունավետ միջոց
Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնը օրական սպասարկում է միջինը 3000 մուտքային և ելքային զանգ։
08:00
25 Մայիսի 2017
Չորեքշաբթի՝ մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 24–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

20:33
24 Մայիսի 2017
Խոշոր բուքմեյքերական ընկերություն է մտնում հայկական շուկա
Adjarabet խոշոր բուքմեյքերական և խաղային առցանց հարթակն է մտել հայկական շուկա։