486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Մարկեսի երեք վեպերն առաջին անգամ են օրինական լույս տեսել Ռուսաստանում
17:12
01 Ապրիլի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  АСТ հրատարակչությունը, որը հայտնի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի բոլոր գրքերի հրապարակման առաջին ռուսական պաշտոնական իրավատերն է դարձել, լույս է ընծայել առաջին երեք վեպերը՝ «Հարյուր տարվա մենություն», «Գեներալն իր լաբիրինթոսում» և «Գնդապետին ոչ ոք չի գրում»:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին են հաղորդել հրատարակչության մամուլի ծառայությունից, Գարսիա Մարկեսի գրքերի հրատարակման իրավունքը «Կարմեն Բալսելս» խոշոր իսպանական գործակալությանն է պատկանում, և այսօր էլ նա է Ռուսաստանում հայտնի գրողի ստեղծագործությունների առաջին ու միակ պաշտոնական հրատարակիչը:

որհրդային հրատարակչություններին չի հաջողվել «Կարմեն Բալսելս»-ի հետ բանակցությունների մեջ մտնել, քանի որ ԽՍՀՄ-ում գործում էր հեղինակային իրավունքների մասին օրենքը, որը նախատեսում էր մինչև 1973թ.-ը գրված բոլոր ստեղծագործությունների ազատ թողարկում: Այդ ժամկետի տակ է ընկել նաև «Հարյուր տարվա մենություն» վեպը, որը հրատարակվել է 1967թ.-ին: Սակայն այն ամենը, ինչ 1973թ.-ից հետո է գրել լատինաամերիկյան դասական գրողը, Ռուսաստանում արդեն անօրինական է հրատարկվել:

Ըստ հրատարակչության տեղեկատվության, այժմ տպագրության են պատրաստվում Մարկեսի մյուս ստեղծագործությունները. ընդամենը 10 վեպի ու վիպակի իրավունք է ձեռք բերվել: Մասնավորապես, կհրատարակեն նախկինում երբևէ Ռուսաստանում չթարգմանած հուշագրությունները, պատմվածքների ժողովածուներն ու հրապարակախոսությունները:

Գաբրիել Գարսիա Մարկեսը հայտնի կոլումբիացի գրող է, վիպասան, լրագրող, հրատարակիչ, քաղաքական գործիչ, 1982թ.-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
21 Փետրվարի 2017
Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
15:37
21 Փետրվարի 2017
Կեղծ հակահիպերտոնիկ դեղորայք և հակաբիոտիկներ են հայտնաբերվել Հայաստանում
«Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ և «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ հակաբիոտիկ է հայտնաբերվել Երևանում և երկրի մի շարք մարզերում:
12:40
21 Փետրվարի 2017
Ստավրոպոլը Երևանի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն կհաստատի
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։
11:43
21 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը հորդորել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ–ին
ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում:
08:00
21 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:31
20 Փետրվարի 2017
Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
18:58
20 Փետրվարի 2017
Ադրբեջանցի հաքերները նոր գրոհներ են նախապատրաստում
Հայ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է ադրբեջանական նոր կիբերհարձակման մասին։
14:53
20 Փետրվարի 2017
Գոգավանում բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի
Լառու մարզում` Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում, բեռնատարի թաքստոցներից հայտնաբերվել է շուրջ 350 շիշ չհայտարարագրված օղի։
14:11
20 Փետրվարի 2017
Երևանի ու Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքի միջև, հնարավոր է, ուղիղ ավիաչվերթ գործի
Վլադիկավկազ–Երևան ավիաչվերթի բացման հնարավորությունը քննարկվել է Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի հայաստանյան այցի ընթացքում։
17:44
19 Փետրվարի 2017
Շաբաթվա մեջ երկրորդ մարդասիրական օգնությունն է տեղափոխվել Հայաստանից Սիրիա
Ռուսական ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը նախօրեին Հայաստանից Սիրիա է տեղափոխել շաբաթվա մեջ արդեն երկրորդ մարդասիրական օգնությունը:
11:10
19 Փետրվարի 2017
Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով
Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:
18:14
18 Փետրվարի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը «Երկրապահ» միության անդամներին դիմել է «հոպարներ» բառով
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԿՄ 11-րդ համագումարում, դիմել է ներկաներին «հոպարներ» բառով: