483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Բելառուսը հնարավոր է վիզային ռեժիմ ներդնի Վրաստանի հետ
13:57
30 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսը հնարավոր է վիզային ռեժիմ ներդնի Վրաստանի համար, չորեքշաբթի Մինսկում լրագրողներին հայտարարել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Գորուլկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բելառուսում Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի առկայությունը խնդիր է, քանի որ Վրաստանի որոշ քաղաքացիներ, հայտնվելով Բելառուսի տարածքում, ազատ ուղևորվում են Ռուսաստան՝ չունենալով ռուսական վիզա:

«Միասնական մաքսային տարածքի շրջանակներում այս հարցը քննարկվում է առաջին հերթին արտգործնախարարների մակարդակով», - ասել է Գորուլկոն:

«Խոսքը անձնագրային-վիզային ռեժիմի միասնականացման մասին է և ոչ միայն Վրաստանի նկատմամբ», - ավելացրել է նա:

Գորուլկոն նաև տեղեկացրել է, որ անձնագրային-վիզային ռեժիմի միասնականացման հարցը քննարկվել է մարտին կայացած Մաքսային միության կոմտեի նիստի ընթացքում, իսկ հաջորդ անգամ այն կքննարկվի ամռանը: «Մաքսային միության ողջ տարածքում անձնագրային-վիզային ռեժիմի միասնականացման աշխատանքային խումբ է ստեղծվել», - պարզաբանել է նա:

Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նաև նշել է, որ «այս հարցն առաջին հերթին քաղաքական է»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:00
28 Մարտի 2017
Հայաստանյան ուշացող գարու՞ն, թե՞ ապրիլյան կատակ
Մարտի վերջին օրերը Հայաստանում ավելի տաք կլինեն, քան ապրիլի առաջին օրերը:
16:47
28 Մարտի 2017
Նախընտրական լեզվակռիվ. Աշոտյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Նախընտրական վիճաբանություն է ծավալվում Արմեն Աշոտյանի և Նիկոլ Փաշինյանի միջև։
16:25
28 Մարտի 2017
Նիկոլ Փաշինյան. Աշոտյա՛ն եղիր, Աշոտյա՛ն
«Ելք» նախընտրական դաշինքի առաջնորդներից մեկը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
15:22
28 Մարտի 2017
Երևանը և Աշխաբադը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունը
Կարեն Կարապետյանը երեշքաբթի հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
14:00
28 Մարտի 2017
Հայաստանը կմշակի ռադիոակտիվ թափոնների և միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն
Նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
12:47
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը կգնի Հայաստանի հերթական խոշոր էներգետիկ կազմակերպությունը
Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ կազմակերպությունը»:
11:49
28 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին կարող են որպես կասկածյալ ներգրավել ռեզոնանսային քրեական գործին
Իշխանությունները քննարկել են ՕՐՕ դաշինքից նաև Սեյրան Օհանյանին ինչ-որ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու հարցը:
11:18
28 Մարտի 2017
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
11:00
28 Մարտի 2017
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է` ձնահոսքի վտանգի պատճառով
Մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով:
10:39
28 Մարտի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու իրական պատճառները
Հայտնի է դարձել, թե ինչու է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանիը դուրս եկել ՀՀԿ-ից:
20:57
27 Մարտի 2017
ՔԿՀ-ում կալանավորին փորձել են սպանել. հարուցվել է քրեական գործ
Քննչական գործողություններ են կատարվում`  ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձի նկատմամբ սպանության փորձի վերաբերյալ։