484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հավաքականում պակասում է ինքնանվիրումը ընկերական հանդիպումների ժամանակ. Ադվոկատ
11:51
30 Մարտի 2011

Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները ընկերական հանդիպումների ժամանակ դաշտում չեն ցուցադրում իրենց ողջ ներուժը, կարծում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, որի խոսքերը մեջբերում է «Սովետսկի Սպորտ» հրատարակությունը:

Երեքշաբթի Դոխայում ռուսները ոչ-ոքի են խաղացել Քաթարի համեստ թիմի հետ (1:1): Նախորդ երկու ընկերական հանդիպումների ժամանակ ռուսները զիջել են Բելգիայի և Իրանի հավաքականներին համապատասխանաբար 0:2 և 0:1 հաշվով:

«Առաջին 15 րոպեն շատ դանդաղ էինք խաղում: Որոշ ֆուտբոլիստների մոտ պակասում էր կտրուկությունն ու ագրեսիան: Ես հերթական անգամ հասկացա, որ ընկերական հանդիպումների ժամանակ շատ բարդ է ինքնանվիրման հասնել: Այն ինքնավիրման, որը պահանջվում է նման մակարդակի խաղի համար: Միաժամանակ մենք յոթ-ութ շատ լավ պահեր ունեինք», - հայտարարել է Ադվոկատը ֆուտբոլային հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը նշել է, որ շատ օգտակար և անհրաժեշտ է նմանատիպ հանդիպումների անցկացումը:

«Ինձ համար դա շատ օգտակար խաղ էր: Կարևոր էր տեսնել, թե ինչպես են փոխգործակցում ֆուտբոլիստները նոր համադրություններում, փոքր-ինչ այլ մարտավարական սխեմայում, որը մենք օգտագործեցինք երկրորդ խաղակեսում», - պարզաբանել է հոլանդացին:

Հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հաջորդ պաշտոնական խաղի ժամանակ Ռուսաստանի հավաքականն ուժերը կչափի Հայաստանի ընտրանու հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:17
03 Նոյեմբերի 2017
Նախօրեին Երևանում կորած քաղաքացին գտնվել է
Քաղաքացին ոչ սթափ վիճակում դուրս էր եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:
14:39
03 Նոյեմբերի 2017
Երևանում կգործարկվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից–Աջափնյակ և հակառակը։ Զիփլայնի մի հատվածն էլ անցնում է Դավթաշենի կամրջի տակով:
13:20
03 Նոյեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան փոխել բանկային քարտերի PIN-կոդերը բանկոմատների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների համար հասանելի է նոր ծառայություն՝ բանկոմատների միջոցով բանկային քարտերի PIN-կոդերի ինքնուրույն փոփոխում:
12:26
03 Նոյեմբերի 2017
Մահացել է հոկտեմբերի 27–ի գործով դատապարտյալներից մեկը
Այս գիշեր մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 27–ին ԱԺ–ում իրականացրած հարձակման մասնակիցներից մեկը։
12:07
03 Նոյեմբերի 2017
Ջրի թանկացման հայտը չի կարող չբավարարվել. վստահ են «Veolia jur» ՓԲԸ–ում
«Veolia Jur» ընկերությունն առաջարկում է 14 դրամով բարձրացնել ջրի սակագինը։
11:38
03 Նոյեմբերի 2017
Անահիտ Բախշյանն իր անձնական ավտոմեքենան նվիրաբերել է զինհաշմանդամներին աջակցող ՀԿ-ին
«Ես այդ մեքենան ոչ վաճառող եմ, ոչ էլ վարողը, թող ծառայի զինվորներին»,-ասել է Բախշյանը։
11:29
03 Նոյեմբերի 2017
Հայտնի են դարձել Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները
Նրանք սպանվել են Հրազդան քաղաքում, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում։
11:19
03 Նոյեմբերի 2017
Ջերմ աշունը շարունակվում է Հայաստանում
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։
09:40
03 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 2–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
15:03
02 Նոյեմբերի 2017
ՀՀ վարչապետը մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը
ՀՀ վարչապետը խոսել է ծրագրերի մասին, այդ թվում` երկրի` խորհրարանական իշխանավարման անցնելուց հետո։ Նա նաև մեկնաբանել է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը։
13:18
02 Նոյեմբերի 2017
Հայաստանը 2018 թ.–ին կպահպանի ջրի գործող սակագները. վարչապետ
Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել ջրի սակագինը մինչև 194,3 դրամի։