486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը Գովորուխինին վառ և անսովոր ռեժիսոր է համարում
18:08
29 Մարտի 2011

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռեժիսոր և դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Ստանիսլավ Գովորուխինին՝ 75-ամյակի կապակցությամբ՝ նշելով նրա վառ անհատականությունը, երեքշաբթի հաղորդեց կառավարության մամուլի ծառայությունը։

«Դուք իրավամբ պատկանում եք վառ, անսովոր, բնության կողմից շռայլորնե օժտված  մարդկանց շարքին՝ ակտիվ կյանքով և քաղաքացիական դիրքով։  Արդյունավետ աշխատանքի տարիների ընթացքում կինոմատոգրաֆում Դուք փայլուն կերպով իրականացրեցիք Ձեր տաղանդը՝ կյանքի կոչեցիք հետաքրքիր ստեղծագործական նախագծեր»,- ասվում է վարչապետի շնորհավորական հեռագրում։

Պուտինը նաև նշել է, որ Գովորուխինի յուրաքանչյուր ֆիլմ «իսկական իրադարձություն է դարձել, հանդիսատեսի մոտ մեծ հետաքրություն է առաջացրել»։  

Կառավարության ղեկավարը ռեժիսորին մաղթել է «այսուհետ նույնպես հաջողությունների հասնել և կինոարվեստում, և զգալի հասարակական գործունեության մեջ»։

Գովորուխինը ծնվել է 1936թ.-ի մարտի 29-ին։

Ռեժիսորը նկարահանել է այնպիսի գեղարվեստական ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները», «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները», «Կապիտան Գրանտի որոնումները», «Օրհնեցեք կնոջը» և այլն։ Ռեժիսորի ամենահայտնի և սիրված ֆիլմերից է Վլադիմիր Վիսոցկու մասնակցությամբ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմը։

Գովորուխինը ՌԴ ժողովրդական արտիստ է, Ուկրաինայի վաստակավոր գործիչ, Պետդումայի պատգամավոր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:31
28 Փետրվարի 2017
Տեսախցիկներն արձանագրել են դիմակավորված երեք անձանց մուտքը «Հայփոստի» բաժանմունքներից մեկը. նրանց որոնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 21–ի գիշերը երեք դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել «Հայփոստի»  բաժանմունքներից մեկը։
17:00
28 Փետրվարի 2017
Հայ զինվորը դարձել է բջջային հեռախոսների համար նախատեսված Hi Zinvor խաղի կերպար
Hi Zinvor–ում հանդես է գալիս հայ զինվորի կերպար։ Խաղի ժամանակ խաղացողը կատարում է տարբեր առաջադրանքներ։
16:00
28 Փետրվարի 2017
Արմեն Յոլյանը դարձել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նոր նախագահ
Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի հաստատեց Լևոն Յոլյանի թեկնածությանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։
15:53
28 Փետրվարի 2017
Բոլոր ուժային կառույցները և շտապօգնության ծառայությունն աշխատում են ուժեղացված ռեժիմով Կապանում գրանցված երկրաշարժից հետո
Բոլոր ուժային կառույցները և շտապօգնության ծառայությունն աշխատում են ուժեղացված ռեժիմով Կապանում գրանցված երկրաշարժից հետո, տեղեկացրեց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը։
12:29
28 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը կարող է Լոնդոնում Հայաստանի դեսպան դառնալ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել:
11:47
28 Փետրվարի 2017
Կինը պնդում է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրվել
52-ամյա կինը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցն իր նկատմամբ բռնություն է գործադրել։
11:06
28 Փետրվարի 2017
Երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքում
Երեքշաբթի առավոտյան 10։17–ին 3.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
09:32
28 Փետրվարի 2017
Գարնան առաջին օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում առաջիկա երեք օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:
08:00
28 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 27-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 27-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:43
27 Փետրվարի 2017
«Կանաչ լույս» դեպի Ֆրանսիա` հայ ուսանողների և մասնագետների համար
Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ միգրացիոն գործընկերության մասին` 2016 թվականի հոկտեմբերի 27–ին ստորագրած համաձայնագիրը։
19:47
27 Փետրվարի 2017
Կդադարեցվի միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը Երևանում
2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային երկու երթուղիների աշխատանքը։
18:48
27 Փետրվարի 2017
Կարապետյան. միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ուղերձով դիմել է սփյուռքահայությանը: