486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանում ՌԴ ռազմակայանի գտնվելու ժամկետների երկարացման մասին արձանագրությունը
15:54
29 Մարտի 2011

կառավարությունը հավանության է արժանացրել և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի վավերացմանն է ներկայացրել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին երկկողմ պայմանագրում փոփոխությունների կատարման մասին արձանագրությունը, փոփոխությունները վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը, նշվում է երեքշաբթի կառավարական ակտերի բանկում տեղադրված որոշման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արձանագրությունը ստորագրված է Երևանում նախորդ տարվա օգոստոսին: Եթե 1995 թ.-ի պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկետով, ապա այժմ այն գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից:

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:

Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

Փաստաթղթում նախատեսվող փոփոխությունների համաձայն, պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:

Քանի որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակաընթացքում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով: Բացի այդ, ռուսական ռազմաբազայի ռազմական միավորումների կիրառումն իրականացվելու է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
25 Փետրվարի 2017
ԿԸՀ. Հայտնի են ԱԺ ընտրությունների մասնակից ուժերի համարները
Հայտնի են դարձել խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:
12:20
25 Փետրվարի 2017
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է ԵԽ պատգամավորների հանդեպ հետախուզություն հայտարարելու մասին Բաքվի հաղորդագրությունը
Ղարաբաղ այցելելու համար Բաքվի կողմից միջազգային հետախուզման հայտարարված Եվրախորհրդարանի անդամները Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում։
10:44
25 Փետրվարի 2017
Ձերբակալվել է Շիրակում կրկնակի հանցագործությանն ականատես 38–ամյա կինը
Կինը կասկածվում է 2016 թ.-ի հունիսի 17-ին մայր և որդի՝ Սերիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանությանը ականատես լինելու մեջ:
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը: