484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան ափսոսանք է հայտնում ադրբեջանական և հայկական կողմերի միջև ողբերգական միջադեպերի կապակցությամբ. ԱԳՆ
18:50
24 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվան հուսով է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ողբերգական ելքով միջադեպերը չեն կրկնվի, քանի որ դա չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և ափսոսանք է հայտնում այդ ամենի կապակցությամբ, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բաքուն մեղադրում է հայկական կողմից մարտին Օրթա Քարվենդ սահմանային գյուղում իննամյա տղայի սպանության մեջ, Լեռնային Ղարաբաղն ու Երևանը հերքում են մեղադրանքները:

«Ես տեղյակ եմ այդ միջադեպի մասին: Տարածաշրջանքում աշխատել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Կասպրշչիկի առաքելությունը, ով շփման գծում բոլոր հանգամանքների պարզաբանման մանդատ ունի: Իհարկե, ողբերգական ելքով ցանկացած դեպք ափսոսանք է առաջացնում», - ասել է Լուկաշևիչը՝ պատասխանելով իննամյա տղայի սպանության նկատմամբ Ռուսաստանի արձագանքի մասին լրագրողների հարցին:

«Հուսանք, որ նմանատիպ միջադեպերի թիվը կնվազի, իսկ կատարյալ տարբերակի դեպքում հարկավոր է, որ նմանատիպ միջադեպեր ընդհանրապես չլինեն: Հարկավոր է, որպեսզի կողմերը զբաղվեն համագործակցության և երկխոսության հաստատմամբ», - ընդգծել է նա:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:00
30 Ապրիլի 2017
Նոր տեղեկություններ՝ Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից հայտնաբերված տղամարդու դիակի դեպքով
/. Ապրիլի 28–ին հայտնի էր դարձել, որ Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
01:24
30 Ապրիլի 2017
Մայիսի 1–ին լրանում է «ԱՌԿԱ» գործակալության 21–ամյակը
Անցել է արդեն 21 տարի։ Մենք շատ բան ենք սովորել մաքուր էջից և սովորեցրել ուրիշներին, այս ընթացքում «առկայացիների» բազմաթիվ սերունդներ են աճել։ Մենք վստահ ենք, որ մասնագիտության նկատմամբ սերն ու լավ հավակնություններն օգնեցին մեզ դիմանալ և շարունակել զարգանալ։
21:08
29 Ապրիլի 2017
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարը կալանավորվեց
Նա մեղադրվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։
16:17
29 Ապրիլի 2017
Հայաստանի մշտական բնակչության թիվն ապրիլի 1-ի դրությամբ կրճատվել է
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 981,5 մարդ:
15:06
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը։
12:40
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ պաշտոնյան խոշոր չափերի գումար է հափշտակել
ԴԱՀԿ պաշտոնյան ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որը յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
12:38
29 Ապրիլի 2017
Քննարկվում է Արփինե Հովհաննիսյանի փոխարինողի թեկնածությունը
Լրատվամիջոցները քննարկում են, թե ով կարող է փոխարինել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
10:45
29 Ապրիլի 2017
Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
10:00
29 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 24–28) կարևոր նորությունների հնգյակը։
20:25
28 Ապրիլի 2017
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի հարվածել իր գործընկերոջը
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։
18:07
28 Ապրիլի 2017
Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի (Villena) Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
17:49
28 Ապրիլի 2017
Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան
Բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։