484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի զինված ուժերը զիջում են Հայաստանին բարոյական ոգով և մարտական որակներով. ռուս փորձագետ
14:13
02 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի զինված ուժերը զիջում են Հայաստանին բարոյական ոգով և մարտական որակներով, ասել է  ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի անդամ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն ««Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի «Փորձաքննություն» ծրագրին տված հարցազրույցում։ 

Ըստ նրա՝ Հայաստանը շատ լավ բանակ ունի։ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բանակը խորհրդային բանակի պատճենումն է՝ նրա լավագույն ավանդույթներով։ Այստեղ չկա ոչ «դեդովշչինա», ոչ այն վայրագությունները, որոնք սկսվեցին մեզ մոտ մարշալ Յազովի օրոք, երբ նա սկսեց խմբավորումները դուրս բերել Արևելյան Եվրոպայից»,- ասել է փորձագետը։

Նա ավելացրել է, որ Հայկական բանակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին խորհրդային ժամանակներում եղել է Գերմանիայում Խորհրդային զորքախումբը, որից բոլորը վախենում էին, քանի որ այն մշտական պատրաստականության վիճակում էր։

Ընդգծելով, որ այժմ Ադրբեջանի ռազմական բյուջեն ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ ավելի մեծ է, քան Սահակաշվիլիի մոտ 2008 թվականի պատերազմի նախօրեին, Կորոտչենկոն հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը բարոյական ոգով և մարտական որակներով զիջում են Հայաստանին, թեև տեխնիկապես ավելի լավ են զինված։

«Այստեղ բավականին ռիսկային իրավիճակ է ստեղծվում, երբ Բաքուն կարող է գնալ Ղարաբաղի զավթման սցենարի իրագործմանը՝ ելնելով պաշտոնական չափանիշից, որ բանակն ավելի լավ է զինված»,- ասաց փորձագետը։ Սակայն, նրա խոսքերով, մնում է իրական ռազմական ներուժի հարցը։

Ուժային սցենարը Կորոտչենկոն միանգամայն իրատեսական է համարել։ Այնուամենայնիվ, ըստ նրա, ռազմական հակամարտություն պետք չէ ոչ Թուրքիային, ոչ Ռուսաստանին, ոչ ՆԱՏՕ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ ԱՄՆ-ին։ «Հայ-ադրբեջանական նոր պատերազմ մեզ պետք չէ»,- ասաց փորձագետը։

Նա նշեց, որ համակարտություն թույլ չտալու համար անհրաժեշտ է հավասարակշռել կողմերի ռազմական հնարավորությունները։

«Մասնավորապես, ես կողմնակից եմ այն բանին, որ Ադրբեջանին С-300 համակարգերի մատակարարման պայմանագրին ի պատասխան՝ մենք պետք է անհատույց կամ լիզինգային ծրագրի շրջանակներում համանման համակարգեր մատակարարենք Հայաստանին։ Ընդ որում, դրանք պետք է գտնվեն հայկական ազգային ռազմական վերահսկողության ներքո»,- ասել է Կորոտչենկոն։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:00
30 Ապրիլի 2017
Նոր տեղեկություններ՝ Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից հայտնաբերված տղամարդու դիակի դեպքով
Ապրիլի 28–ին հայտնի էր դարձել, որ Երևանի Մեծարենցի փողոցին հարակից ջրանցքից  55-60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։
01:24
30 Ապրիլի 2017
Մայիսի 1–ին լրանում է «ԱՌԿԱ» գործակալության 21–ամյակը
Անցել է արդեն 21 տարի։ Մենք շատ բան ենք սովորել մաքուր էջից և սովորեցրել ուրիշներին, այս ընթացքում «առկայացիների» բազմաթիվ սերունդներ են աճել։ Մենք վստահ ենք, որ մասնագիտության նկատմամբ սերն ու լավ հավակնություններն օգնեցին մեզ դիմանալ և շարունակել զարգանալ։
21:08
29 Ապրիլի 2017
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարը կալանավորվեց
Նա մեղադրվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։
16:17
29 Ապրիլի 2017
Հայաստանի մշտական բնակչության թիվն ապրիլի 1-ի դրությամբ կրճատվել է
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 981,5 մարդ:
15:06
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը
ԴԱՀԿ–ը պարզաբանում է ծառայության պաշտոնյայի կողմից խոշոր չափերի գումար հափշտակելու մասին ՀՔԾ–ի տարածած հաղորդագրությունը։
12:40
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ պաշտոնյան խոշոր չափերի գումար է հափշտակել
ԴԱՀԿ պաշտոնյան ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որը յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
12:38
29 Ապրիլի 2017
Քննարկվում է Արփինե Հովհաննիսյանի փոխարինողի թեկնածությունը
Լրատվամիջոցները քննարկում են, թե ով կարող է փոխարինել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
10:45
29 Ապրիլի 2017
Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
10:00
29 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 24–28) կարևոր նորությունների հնգյակը։
20:25
28 Ապրիլի 2017
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի հարվածել իր գործընկերոջը
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։
18:07
28 Ապրիլի 2017
Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի (Villena) Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
17:49
28 Ապրիլի 2017
Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան
Բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։