477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի Խաչքարին
16:56
01 Մարտի 2011

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի Սուբ Հարություն խաչքարին, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

«Նորագույն պատմության մեջ ադրբեջանահայերի ցեղասպանությունը սկսվել է Սումգայիթի ջարդերից 1988 թվականին։ Անմեղ զոհերի հիշատակին Մոսկվայում ծաղիկներ են դրվել Սուրբ Հարություն եկեղեցու Հիշատակի խաչքարին»,- ասվում է հաղորդագրությունում։

Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչներ։

Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունը գլխավորում էր ՌՀՄ փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը։

Ծաղկեպսակ է դրել նաև ՌՀՄ-ՄՔԲ «Մալիշկա» Ասոցիացիայի պատվիրակությունը՝ նախագահ Սամվել Սարգսյանի գլխավորությամբ։

Ծաղկեպսակներ դնելուց հետո կայացել է Եզրաս եպիսկոպոսի աղոթքն ու կարճ քարոզը, որում նա ընդգծել է, որ 20-րդ դարում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության բազմաթիվ ակտերը չկարողացան և չկոտրեղին մեր քրիստոնյա ժողովրդի հոգին և արարման ձգտումը։

Այնուհետև խոսքով հանդես եկավ դեսպան Օլեգ Եսայանը։ Խոսքում նա հաստատեց Հայաստանի հակվածությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով և վստահություն հայտնեց, որ Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում հայերի նկատմամբ ցեղասպանության ակտերի կազմակերպիչներն ու իրականացնողները արժանի պատասխանատվություն կկրեն։ Իր խոսքը դեսպանն ավարտեց հետևյալ խոսքերով. «Որքան էլ գիշերը խավար լինի, միևնույն է, առավոտը կբացվի և անխուսափելիորեն պարզություն կմտցվի այս հարցում»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։