+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ՊՆ-ն դեռևս ձեռնպահ է մնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ուղղաթիռներ վաճառելու մասին տեղեկատվությունը մեկնաբանելուց. Ռադիոմոնիտորինգ
14:52
28 Փետրվարի 2011

ՀՀ Պաշտպանության նախարարությունը դեռևս ձեռնպահ է մնում «Ռոսվերտոլ» ռուսական ընկերության կողմից Ադրբեջանին 24 միավոր Մի-35Մ ռազմական ուղղաթիռների վաճառքի մասին տեղեկատվությունը մեկնաբանելուց:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե սա յուրահատուկ ուղերձ է Հայաստանին: Բաբայանի խոսքերով՝ այս դեպքում տնտեսական գործոնն է գերակա գտնվել: Նա կարծում է, որ այս զինամթերքը վաճառելուց հետո գործարքը չի ավարտվում. գոյություն ունի ուղղաթիռների պահպանման, տեխնիկական սպասարկման խնդիրը: Սրանով Ադրբեջանը ավելի է սերտացնում համագործակցությունը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ, ինչը նաև Ռուսաստանին ձեռնտու է այդ պետությունում իր դիրքերը ամրապնդելու տեսանկյունից: «Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, հաշվի է առնում բոլոր նրբությունները, որ նման գործարքը կարող է Ադրբեջանի կողմից հետագայում օգտագործվել, ասենք, ապակայունացման համար: Հետևաբար, իմ կարծիքով, նաև այս գործարքից հետո կամ նույնիսկ առաջ նախանշվել են մի շարք պայմաններ, որ Ադրբեջանը պետք է անպայման հաշվի առնի»:

Ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ուղղաթիռների գնման գործարքը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ Հայաստանը ամենևին էլ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը չէ: «Ռուսաստանի դաշնակիցներն են միայն իր բանակը և նավատորմը, ինչպես Ալեքսանդր 3-րդի ժամանակ, ուղղակի 21-րդ դարում՝ նաև սեփական գրպանը»:

«Ազատություն» ռադիոկայան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:41
19 Սեպտեմբերի 2017
Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ (ՖՈՏՈ)
Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ։
16:43
19 Սեպտեմբերի 2017
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։
16:27
19 Սեպտեմբերի 2017
Սփուռքահայերը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտին են նվիրաբերել նախկինում չհրապարակված փաստաթղթեր
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ այցելության ժամանակ սփյուռքահայերը  թանգարանին են նվիրել նախկինում չհրապարակված փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվներից։
14:15
19 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը ցանկանում է պահպանել իր պաշտոնը
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում հաստատել է զբաղեցրած պաշտոնում մնալու իր ցանկությունը։

13:35
19 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք համաժողովի մասնակիցներմ այցելեցին Ծիծեռնակաբերդ
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցները երեքշաբթի` սեպտեմբերի 19–ին, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

11:01
19 Սեպտեմբերի 2017
Աշնանային շոգը վերադառնում է
Որոշ ժամանակով մի փոքր նահանջած շոգը վերադառնում է։
23:58
18 Սեպտեմբերի 2017
Սփյուռքի հետ կապերի համահայկական խորհրդի ստեղծումն են քննարկել Հայաստանի նախագահի մոտ
Համահայկական խորհրդի ստեղծումն է քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
15:29
18 Սեպտեմբերի 2017
Նախագահ. սփյուռքի ներդրումային ուժը պետք է ուղղել դեպի Հայաստան
Սփյուռքի ներդրումային ուժն անհրաժեշտ է ուղղել դեպի Հայաստան:
12:59
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ ՔԱԳՎ–ն ու «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերությունը քննարկել են համագործակցության հարցերը
ՀՀ ՔԱԳՎ–ն «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը:
12:34
18 Սեպտեմբերի 2017
Համաժողովի օրակարգում ընդգրկված խնդիրներն ունեն ռազմավարական նշանակություն. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Երևանում մասնակցում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին։
12:17
18 Սեպտեմբերի 2017
Հայաստանի նախագահն ուրվագծեց մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 մլն–ի հասցնելու ռազմավարությունը
Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը պետք է ավելանա մինչև 4 մլն:
11:55
18 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը Գարեգին Բ Կաթողիկոսին ներկայացրեց Թուրքիայի հայ համայնքի խնդիրները (ՖՈՏՈ)
Երկուշաբթի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։