482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+12
Եղանակը Երևանում
Հայ
Սոչիում կառուցվող օլիմպիական պուրակը բացառիկ է. Օլիմպստրոյ
11:37
14 Փետրվարի 2011

Սոչիում կառուցվող օլիմպիական պուրակը ինքնին բացառիկ է, կարծում է «Օլիմպստրոյ» համալիրի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Կոստերինան։

«Ձմեռային օլիմպիական խաղերի համար Օլիմպիական պուրակն առհասարակ բնոորոշ չէ, իսկ այստեղ սառցե հարթակները կողք կողքի են, և, բացի այդ, դրանք շատ մոտ են դասավորված, դրանք բոլորը կառուցվում են զրոյից, քանի որ սառցե մարզաձևերը, կլիմայական պայմանները հաշվի առնելով, Սոչիի համար բնորոշ չեն, թեև այստեղ կա հոկեյի պատանեկան թիմ»,- ասել է Կոստերինան Սոչիում «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած մամուլի շրջայցի շրջանակներում Սոչիում գտնվող ԱՊՀ և Բալթյան երկրներից ժամանած լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ 

Նրա խոսքերով՝ Օլիմպիական պուրակն ընդգրկում է սպորտային վեց ասպարեզ՝ Սպորտի սառցե պալատ, Չմշկավազքի փակ կենտրոն, Սառցե ասպարեզ կեռլինգի համար, Սառցե Մեծ հրապարակ, Սառցե փոքր ասպարեզ և  Կենտրոնական մարզադաշտ, որտեղ կանցկացվի Օլիմպիադայի բացման և փակման արարողությունը։

Կոստերինան հիշեցրեց, որ մարզադաշտը ֆուտբոլի Աշխարհի գավաթի անցկացման հայտի մի մասն է, և ՖԻՖԱ-ի հրահանգների կապակցությամբ՝ մարզական այդ օբյեկտի տեղերի թիվը 40 հազարից հասցվել է մինչև 46 հազարի։

«Օլիմպստրոյի» ներկայացուցիչը հայտնեց նաև, որ լուծվել են օլիմպիական նոր օբյեկտների հետագա ճակատագրի հարցերը։

 «Կա «սպիտակ փղեր» հասկացություն։ Հասկանալի է, որ Սոչիին այդքան սառցե ասպարեզներ պետք չեն, և սա օլիմպիական բազմաթիվ քաղաքների մեծ խնդիրն է։ Հետագայում այդ օբյեկտները պարզապես չեն օգտագործվում, այնուամենայնիվ, հսկայական ծախսեր պահանջելով հենց շահագործման մասով»,- ասաց Կոստերինան։

«Բացի այդ, ինչպես գիտեք, գոյություն ունի Սոչիի ներդրումային ֆորումը, և սա ամենամեծ էքսպո-կենտրոնը կլինի Ռուսաստանի հարավում»,- ասաց Կոստերինան։

Օլիմպիական այգու բոլոր ասպարեզները կարելի է անցնել 20 րոպեում։ Դրա կոմպակտությունն առանձնահատկություններից մեկն է։ Օլիմպիական Սոչիի մերձափնյա կլաստերում կառուցվում է նաև Օլիմպիական գյուղ, մամուլի կենտրոն և հեռուստակենտրոն։

Սոչիի բնակիչները, ովքեր տեղափոխվել են Օլիմպիական շինարարությունների հետևանքով, ապահովվում են հարմարավետ բնակատեղիով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:01
22 Մայիսի 2017
Հայկական դպրոցները կպատժվեն դասարաններում տեսահսկման համար. կարգավորիչ
Հայկական դպրոցները վարչական պատասխանատվության կենթարկվեն դասարաններում տեսահսկման համար:
15:07
22 Մայիսի 2017
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ազատության հրապարակում
Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:
14:44
22 Մայիսի 2017
Երևանում քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել է
Երիտասարդին սպառնալիքով ստեցրել են ավտոմեքենա, ձեռնաշղթաներ անցկացրել ձեռքերին և տեղափոխել գերեզմանատուն:
12:22
22 Մայիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
Հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
16:38
20 Մայիսի 2017
Հայաստանի վարչապետը մամուլի նոր քարտուղար ունի
Արամ Արարատյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար։
16:33
20 Մայիսի 2017
Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնսպանության հասցնելու համար
Պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները:
12:14
20 Մայիսի 2017
Քրեական գործ է հարուցել Արցախում ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցել Արցախում 21–ամյա ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
12:00
20 Մայիսի 2017
«Ավրորա»–ի I դափնեկիր Մարգարիտ Բարանկիցե. անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան:
09:00
20 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 15–19) առավել ուշագրավ նորությունների հնգյակը։
21:00
19 Մայիսի 2017
ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Տեխասը դարձավ ԱՄՆ–ի 46–րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
16:18
19 Մայիսի 2017
Գյումրիում դաժանորեն սպանված երիտասարդի մայրը տոկոսով գումար է տրամադրում քաղաքացիներին. հարևաններ
Հարևանների խոսքով, տարիներ առաջ դաժանորեն սպանվել է նաև երիտասարդի հորեղբայրը՝ կնոջ և երեխայի հետ:
15:58
19 Մայիսի 2017
Գյումրու որոշ շրջաններում 24 ժամ ջուր չի լինելու
Պլանային ջրանջատում է նախատեսված Գյումրու որոշ շրջաններում։