483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Դիկ Ադվոկատը պատրաստ է Արշավինին թույլատրել խաղալ ողջ 90 րոպեն Իրանի թիմի դեմ
14:52
07 Փետրվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը պատրաստ է Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինին թույլատրել խաղալ ողջ 90 րոպեն Իրանի թիմի դեմ ընկերական հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընկերական հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի՝ փետրվարի 9-ին Աբու Դաբիում: Արշավինը վերջերս հազվադեպ է ընդգրկվում «Արսենալի» հիմնական կազմի մեջ, նա այժմ ավելի հաճախ փոփոխության է դուրս գալիս: Նախորդ հանգստյան օրերին «Նյուքասլի» հետ հանդիպման ժամանակ Արշավինը Անգլիայի առաջնության շրջանակներում առաջին անգամ հայտարարագրվել էր հիմնական կազմում:

«Կարծում եմ, որ «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերի համար շատ կարևոր է, որպեսզի Արշավինը խաղա 90 րոպե: Լավ կլինի, եթե նա խաղա ողջ հանդիպման ընթացքում, նա չի բողոքի: Սակայն նախօրոք չեմ կարող ասել, թե ով է խաղալու 45 և ով՝ 90 րոպե», - երկուշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադվոկատը:

Նա նաև հայտարարել է, որ հարցականի տակ է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալան Ձագոևի մասնակցության հարցը, ով վնասվածք է ստացել:

«Այժմ նա բուժզննում է անցնում, և առաջիկայում կորոշվի նրա մասնակցության հարցը: Եթե նա չմասնակցի խաղին, ապա նրան ոչ ոք չի փոխարինի», - ընդգծել է հոլանդացի մասնագետը:

Հերթական անգամ պատասխանելով երկրի ֆուտբոլային հավաքականում նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու մասին լրագրողների հարցին՝ Ադվոկատը նշել է. «Իմ աշխատանքի ամենասկզբից ես մշտապես պատասխանում եմ այս հարցին, սակայն մեր հիմնական նպատակը Եվրո-2012-ին հասնելն է: Մենք փորձարկումներ անելու ժամանակ չունենք: Եթե դուք աշխատում ենք ակումբում, ապա կարող եք ձեզ թույլ տալ փորձարկումներ, սակայն մենք տարվա մեջ ընդամենը 2-3 ընկերական հանդիպում ենք ունենում»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։
20:08
22 Մարտի 2017
Ի՞նչ կարելի է ոչնչացնել «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրով. պարզաբանում է փորձագետը
Փորձագետը ներկայացրել է, թե ինչ թիրախներ կարելի է խոցել այս համալիրի միջոցով։
17:37
22 Մարտի 2017
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի երթևեկությունը
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի փողոցներից մեկի մի հատվածի տրանսպորտային երթևեկությունը։
17:15
22 Մարտի 2017
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը
Երևանում ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։
16:26
22 Մարտի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ապառիկ վարկեր՝ տրամադրված վարկի գումարի մինչև 20%-ի չափով վերադարձի հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, գնահատելով իր բարեխիղճ վարկառուներին, ընձեռում է նրանց հնարավորություն ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով գումար։
15:44
22 Մարտի 2017
ԱԱԾ. ՀՀ քաղաքացիները փորձել են Վրաստանից ներկրել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։
15:17
22 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ
ՀՀ նախագահը չորեքշաբթի մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին:
14:21
22 Մարտի 2017
ՀՀ դատախազությունը ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 176 հաղորդում
Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:
12:18
22 Մարտի 2017
Վեց երկրներից խաղացողներ կմասնակցեն «Դիլիջանյան խաղեր» ինտելեկտուալ փառատոնին
Դիլիջանում մարտի 24-26-ը տեղի կունենա «Դիլիջանյան խաղեր 2017» հինգերորդ ինտելեկտուալ փառատոնը:
11:29
22 Մարտի 2017
Բուքը արգելափակել է Հայաստանի ավտոճանապարհներից մեկը
Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
10:58
22 Մարտի 2017
Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել. երգչուհու քույր
Հայաստանը «Եվրատեսիլ 2017»-ին ներկայացնող Արծվիկ Հարությունյանը, ում ՈՒԱԾ-ը ցանկանում է ստուգել` պարզելու համար, արդյոք նա եղել է Ղրիմում, երբեք այդտեղ չի եղել: