486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ում գեղարվեստական գրականություն չի կարդում երիտասարդության ավելի քան 30 տոկոսը. ուսումնասիրություն
20:06
31 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում գեղարվեստական գրականություն չի կարդում երիտասարդության ավելի քան 30 տոկոսը, իսկ թերթեր և ամսագրեր՝ ավելի քան 20 տոկոսը, ասվում է «Երիտասարդությունը Ռուսաստանում» վիճակագրական հավաքածուի նյութերում, որը հրատարակվել է Ռոսստատի և ՅՈՒՆԻՍԵՖ ՄԱԿ մանկական հիմնադրամի հետ համատեղ և ներկայացվել երկուշաբթի ՌԻԱ Նովոստիում։

Տվյալները ներկայացվում են 2009 թվականին Պետական ծառայության ռուսական ակադեմիայի սոցիոլոգիական կենտրոնի երիտասարդության մշակութային կարիքների ընտրողական ուսումնասիրության հիման վրա ՌԴ ութ սուբյեկտներում։ Հարցվածների թիվը կազմել է 15-ից 29 տարեկան հասակի 1050 հազար մարդ։

Ուսումնասիրության համաձայն, երիտասարդության 31,2 տոկոսը չի կարդում գեղարվեստական գրականություն։ Դրա ընթերցանությանն է շաբաթական մոտ մեկ ժամ տրամադրում երիտասարդների 13,7 տոկոսը, շաբաթական մինչև չորս ժամ՝ 12,3 տոկոսը, օրական մինչև մեկ ժամ՝ 19,3 տոկոսը, օրական մեկ ժամ և ավելի՝ 23,2 տոկոսը։
Միաժամանակ թերթեր և ամսագրեր չի կարդում երիտասարդության 22,7 տոկոսը։

ՌԴ թանգարաններ չի այցելում երիտասարդների 45,4 տոկոսը, թատրոններ՝ 46,8 տոկոսը, ակումբներ և դիսկոտեկներ՝ 39,1 տոկոսը։ Կինոթատրոնները մեծ մասսայականություն են վայելում ռուս երիտասարդության շրջանում՝ կինոթատրոններ չի գնում հարցվածների միայն 18,1 տոկոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
22 Հունվարի 2017
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արգործնախարարները ուղերձներ են փոխանակել
Էդվարդ Նալբանդյանը և Բորիս Ջոնսոնը, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել:  
15:32
22 Հունվարի 2017
Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
15:28
22 Հունվարի 2017
Դիֆերենցիալ պաշտպանություն է աշխատել հայկական ԱԷԿ-ում բարձրավոլտ ԷՀԳ-ում վթարային անջատման հետևանքով
Նախօրեին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) նախօրեին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը:
23:49
21 Հունվարի 2017
Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի
Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին:
23:11
21 Հունվարի 2017
Հայաստանում խարդախության նոր տեսակ է տարածվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում նոր տեսակի խարդախության տարածման մասին:
20:50
21 Հունվարի 2017
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։
18:27
20 Հունվարի 2017
Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ. փորձագետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն: