482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայում հունվարի 26-ին սգո օր է հայտարարված Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին
11:06
26 Հունվարի 2011

Մոսկվայում և Պոդմոսկովյեում հունվարի 26-ին սգո օր է հայտարարված Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, չեղյալ է հայտարարվել զվարճալի միջոցառումների մեծ մասը:

Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 16։32-ին Դոմոդեդովո օդանավակայանի միջազգային թռիչքների սրահում։ Ըստ նախնական տվյալների՝ ռումբի հզորությունը կազմել է մոտ 5 կգ տրոտիլային համարժեքով։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 35 մարդ:

«Ի հիշատակ հունվարի 24-ին Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական ակտի զոհերի՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը որոշում է ընդունել 2011 թ.-ի հունվարի 26-ը սգո օր հայտարարել Մոսկվայում», - երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղար Գյուլնարա Պենկովան:

Նմանատիպ որոշում են ընդունել նաև Պոդմոսկովյեի իշխանությունները, որտեղ հունվարի 26-ին կիջեցվեն Մոսկվայի մարզի և Մոսկվայի քաղաքի բոլոր դրոշները:

«Ցավ հայտնելով Պոդմոսկովյեի տարածքում գտնվող Դոմոդեդովո օդանավակայանում 2011 թ.-ի հունվարի 24-ին կազմակերպված ահաբեկչական ակտի հետևանքով զոհերի կապակցությամբ և ցավակցելով նրանց հարազատներին և մտերիմներին՝ Մոսկվայի մարզպետ Բորիս Գրոմովի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հանձնարարությամբ հունվարի 26-ը Մոսկվայի մարզում և Մոսկվա քաղաքում սգո օր է հայտարարվել», - տեղեկացրել է Մոսկվայի մարզպետի մամուլի ծառայությունը:

Մոսկվայի մարզում հեռարձակվող հեռուստառադիոընկերություններին և մշակութային հաստատություններին առաջարկվել է Սգո օրը չեղյալ հայտարարել ավելի վաղ ծրագրված բոլոր զվարճալի հաղորդումներն ու միջոցումները, ավելացրել է մամուլի ծառայությունը:

Երեքշաբթի՝ հունվարի 25-ին, Մոսկվայում և Պոդմոսվյեում չեղյալ են հայտարարվել Տատյանայի օրվան նվիրված բոլոր տոնական միջոցառումները: Մասնավորապես՝ չեղյալ են հայտարարվել Մոսկվայի քաղաքապետարանում նախատեսված Ուսանողի օրվան նվիրված միջոցառումն ու «Միսս ուսանողություն» մրցույթը: ՄՊՀ-ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հանձնարորությամբ Ուսանողի օրվան նվիրված բոլոր տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել նաև համալսարանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:16
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետը կրթության և գիտության նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Սահակյանին կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակել։
15:41
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։
15:39
08 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները:
15:29
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ: