486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Բյուլբյուլօղլին նախազգուշացնում է ադրբեջանցիներին «Ընդհատված երգ» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու դեպքում պատասխանատվություն կրելու մասին. ԶԼՄ
12:21
24 Հունվարի 2011

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Մոսկվայի թատրոններում հանդիպում է ադրբեջանցի արտիստների հետ՝ նախազգուշացնելով նրանց Ադրբեջանի նկատմամբ ունեցած պատասխանատվության մասին այն դեպքում, եթե նրանք համաձայնեն մասնակցել «Ընդհատված երգ» ֆիլմի նկարահանումներին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով Մոսկվայի թատերական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրին:

«Ընդհատված երգ» ֆիլմը նկարահանվում է Մոսկվայում, ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Աշոտ Պողոսյանը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1993 թ.-ի գարնանը ղարաբաղա-ադրբեջանական ռազմական համակարտության գոտում: Հայազգի և ադրբեջանցի երկու զինծառայող, միմյանց հետապնդելով, ընկնում են խորը փոսի մեջ: Ընդհարում է սկսվում, սակայն ավելի ուշ նրանք հասկանում են, որ առանց միմյանց օգնության չեն կարող դուրս գալ փոսից:

Հայտնվելով միևնույն թակարդի մեջ՝ թշնամիները հերթով պատմում են իրենց կյանքի պատմությունը: Ադրբեջանցին կշտամբում է Ղարաբաղի հայերին այն բանի համար, որ նրանք չեն ցանկացել ապրել Ադրբեջանի կազմում, իսկ հայը խոսում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

Հայազգի զինծառայողի դերը կատարում է Մոսկվայի հայկական թատրոնի դերասան Կարեն Մարտիրոսյանը, ով հայտնի է «Դատարանն է գալիս» ներկայացման մեջ Սողոմոն Թեհլերյանի դերակատարմամբ, իսկ ադրբեջանցի զինծառայողի դերը  ազգությամբ ադրբեջանցի դերասան է խաղում: Սակայն վերջերս նա կտրականապես հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց՝ բացատրելով, որ վախենում է Բաքվում բնակվող իր ընտանիքի համար: Այժմ նրա փոխարեն այլ դերասան են փնտրում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
23 Փետրվարի 2017
Քաղաքացին ոչ սթափ վիճակում ավտոմեքենայով ներխուժել է ՀՀ ՊՆ տարածք
Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոնեքենայի ուղղությամբ:
11:31
23 Փետրվարի 2017
Պատգամավորության թեկնածու է մահացել
Հայաստանում պատգամավորության թեկնածու է մահացել։
11:15
23 Փետրվարի 2017
Խորհրդարանական ընտրությունների օրը չփոխելու իրական պատճառը
Ընտրությունների օրը, ըստ ամենայնի, չի փոխվի:
08:00
23 Փետրվարի 2017
Չորեքշաբթի` փետրվարի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` փետրվարի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
22 Փետրվարի 2017
SOS. Հայաստանի ավելի քան 60 տեսակի կենդանիներ անհետացման եզրին են
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված մոտ 50 տեսակի անողնաշարավորներ և 12 տեսակի ողնաշարավոր կենդանիներ կրիտիկական վիճակում են:
18:02
22 Փետրվարի 2017
Հայաստանի ՊՆ–ն կպայքարի ծխելու դեմ. ծխախոտը հանվում է ԶՈՒ պարենային հատկացումներից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայքարելու է ծխելու դեմ:
17:42
22 Փետրվարի 2017
Կարծրատիպերը կոտրվում են. Հայաստանում կրճատվել է սելեկտիվ աբորտների թիվը
Հղիության արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում վերջին 15 տարիներին նվազել է ավելի քան 4 անգամ:
14:52
22 Փետրվարի 2017
ԴԱՀԿ աշխատակիցներն ավելի քան 10 մլն դրամի գողություն են կատարել քաղաքացու բնակարանից
ԴԱՀԿ աշխատակիցները հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
13:42
22 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
13:21
22 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կկիրառվեն «Իսկանդերները»
Այս զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կկիրառվի:
11:34
22 Փետրվարի 2017
ՃՈ–ն բարիանում է. դրական փոփոխություններ են սպասվում
Ճանապարհային ոստիկանությունում սպասվում են դրական փոփոխություններ։
08:00
22 Փետրվարի 2017
Երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։