484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Լեգենդար հետախույզներ Վարդանյան ամուսինները կպատմեն Թեհրանում կատարած աշխատանքի անհայտ փաստերի մասին
11:12
24 Հունվարի 2011

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի հեռուստադիտողը երկուշաբթի կարող է դիտել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների մասին պատմող գեղարվեստական-վավերագրական ֆիլմը, որում ներկայացվում է Խորհրդային արտաքին հետախուզության դերը Թեհրանում 1943 թ.-ին հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդների հանդիպման ժամանակ առաջնորդներին սպանելու՝ ֆաշիստական Գերմանիայի ծրագրերը ձախողելու գործում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը:

Ֆիլմը նվիրված է Մեծ հաղթանակի 65-ամյակին և ռուսական հետախուզության 90-ամյա հոբելյանին նվիրված մասշտաբային նախագծի մի մասն է: Ֆիլմը ստեղծվել է ՌԴ ԱՀԾ-ի մամուլի բյուրոյի ակտիվ աջակցությամբ:

«Ռուսաստանի առաջին ալիքով «Ճշմարիտ պատմություն. Թեհրան 43»  ֆիլմի ցուցադրությունը նվիրված է հետախույզ Գոհար Վարդանյանի հոբելյանին, հունվարի 25-ին նա կնշի իր 85-ամյակը: Ֆիլմը ստեղծվել է Ռուսաստանի ԱՀԾ-ի մամուլի բյուրոյի ակտիվ աջակցությամբ», - նշել է Իվանովը:

«Ճշմարիտ պատմություն. Թեհրան 43»  ֆիլմի գլխավոր հերոսները ամուսիններ, ոչ լեգալ հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններն են: Ֆիլմում 1943 թ.-ի թեհրանյան դեպքերի մասին պատմում են հետախույզ ամուսինները:

«Ընտանեկան զույգն առաջին անգամ կպատմի մասնագիտական և անձնական կյանքի բազմաթիվ դրվագների մասին», - նշել է Իվանովը:

Իրանում աշխատելու տարիներին  Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։Վարդանյանը մասնակցել է 1943թ.-ին Թեհրանի վեհաժողովի անվտանգության ապահովման գործողություններին։Նա իր յոթ հոգուց բաղկացած խմբի հետ միասին կարողացավ կանխել ֆաշիստական Գերմանիայի հետախույզների կողմից ծրագրված Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը։

Նա նաև տեղեկացրել է, որ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանում, Սիրիայում և Չեխիայում: Անցյալ տարվա մայիսի 5-ին  «Ռոսիյսկայա գազետայի» խմբագրությունում ֆիլմը ցուցադրվել է մամուլի ներկայացուցիչների համար, ցուցադրությանը ներկա են եղել Վարդանյան ամուսինները, ֆիլմի ստեղծողներն ու գլխավոր դերակատարները:

Սա Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի առանցքային իրադարձությունների մասնակիցների մասին պատմող «Մենամարտեր» վավերագրական-գեղարվեստական ֆիլմաշարի ֆիլմերից մեկն է:

«Իրանում իրականացրած ծառայությունը, որը տևել է մինչև 1951 թ.-ը, Գևորգ և Գոհար Վարդանյանների համար դարձել է կյանքի կարևորագույն փուլը: Սա նրանց գործակալական գործունեության միակ «էջն է», որի մասին կարելի է հրապարակավ խոսել», - նշել է Իվանովը:

Գոհարն Վարդանյանը ծնվել է 1926 թ.-ի հունվարի 25-ին Գյումրիում: 1930-ականների սկզբին նրա ընտանիքը բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Իրան:

16 տարեկանում Գոհարն ընդգրկվել է իր ապագա ամուսնու ու զինակցի՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի մեջ: Գևորգ Վարդանյանի հետ Գոհարը բարդ պայմաններում ակտիվ հետախուզական աշխատանք է կատարել: 1943 թ.-ին այդ խմբի կազմում նա մասնակցել է Թեհրանի կոնֆերանսի անվտանգության ապահովմանն ուղղված օպերացիային: 1951 թ.-ին Վարդանյան ամուսինները մեկնել են ԽՍՀՄ, 1956 թ.-ին  հաջողությամբ ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը: Այնուհետև Վարդանյան ամուսինները երկար տարիներ էքստրեմալ պայմաններում աշխատել են աշխարհի տարբեր երկրներում՝ որպես անօրինական-հետախույզներ:

1986 թ.-ին 30 տարի արդյունավետ աշխատանքից հետո Գոհար և Գևորգ Վարդանյանները վերադարձել են հայրենիք:

Գոհար Վարդանյանը հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար արժանացել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Կարմիր դրոշի շքանշանների և բազմաթիվ մեդալների: 1986 թ.-ի դեկտեմբերին նա անցել է թոշակի՝ ունենալով ավելի քան 30 տարվա օպերատիվ աշխատանքային ստաժ և ավելի քան 47 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: Լինելով թոշակառու՝ Գոհար Վարդանյանը շարունակում է կրթել երիտասարդ աշխատակիցների՝ փոխանցելով նրանց իր հարուստ կենսափորձը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
14:59
24 Մարտի 2017
«Սասնա ծռեր» խումբը հայտնել է ՕՐՕ–ի հետ գործակցելու պայմանը
«Սասնա ծռերը» չեն բացառում, որ կաջակցեն ՕՐՕ դաշինքին, բայց մի պայմանով։
14:01
24 Մարտի 2017
Սերժ Սարգսյանը մտահոգված է ընտրությունների հնարավոր արդյունքներից և հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից:
12:24
24 Մարտի 2017
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծայրահեղ ծանր վիճակում է
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վիճակը կտրուկ վատացել է:
11:19
24 Մարտի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լքել քաղաքականությունը
«Ժամանակ» թերթը գրում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադրություն ունի հեռանալ քաղաքականությունից:
10:21
24 Մարտի 2017
Գարունը թափ է հավաքում. Հայաստանի մարզերից մեկում մինչև 22 աստիճան տաքություն կգրանցվի
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
24 Մարտի 2017
Հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի՝ մարտի 23-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: