480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը հուսով է, որ 2011թ.-ին ՌԴ-ն էներգետիկ խնդիրներ չի ունենա ԱՊՀ գործընկերների հետ
10:47
30 Դեկտեմբերի 2010

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ռուսաստանն ԱՊՀ գործընկերների հետ 2011թ.-ն առանց էներգետիկ խնդիրների կդիմավորի։

«Այսօր մենք բոլոր գործընկերների հետ պայմանավորվածություն ունենք, որ մենք աշխատելու ենք ձեռք բերված համաձայնագրերի շրջանակներում, գործող պայմանագրերը ստորագրվել են և իրագործվել են, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- լրագրողներին ասաց ՌԴ կառավարության նախագահը։

Պուտինը հիշեցրեց, որ էներգետիկայի շուրջ բանակցություններում Ռուսաստանը շատ հարցերում զիջումների է գնացել Բելառուսի և Ուկրաինայի գործընկերների նկատմամբ։ «Դա ոչ քիչ գումար արժեցավ»,- ասաց Պուտինը։ Միաժամանակ նա ավելացրեց, որ ապագայում նույնպես  աշխատանքի տարբեր տարբերակներ են քննարկվելու։

Նա հիշեցրեց առաջարկը, որն արել էր ուկրաինական կողմը՝ «Գազպրոմ»-ի և «Նավթոգազ»-ի համախմբման վերաբերյալ։ «Չեմ կարծում, որ դա անարժեք գաղափար է, այո, ԱԲԸ-ն փոքրամաս բաժնետեր կլինի, բայց այն բարեբախտաբար խոշոր համաշխարհային ընկերություն կլինի, որն իր ձայնը կունենա և ընդհանուր առմամբ կկարողանա մասնակցել ընդհանուր աշխատանքում, դա անիմաստ չէ»,- լրագրողներին ասաց Պուտինը։

Վերջին տարիներին ռուսական և ուկրաինական կողմերի միջև առևտրային տարաձայնությունները հանգեցրել են նրան, որ ընդհատվել է «երկնագույն վառելիքի» մատակարարումը եվրոպացի սպառողներին 2005-2006թթ.-ին և 2009թ.-ի հունվարին։ Միաժամանակ հիմնական վիճելի հարցը գինն է եղել։ Ուկրաինայիում նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալուց հետո փոխզիջում է գտնվել՝ «Նավթոգազ»-ը ռուսական գազի համար պայմանագրային գնից 30 տոկոսի չափով զեղչ է ստացել, Ղրիմում ՌԴ Սևծովյան նավատորմի տեղակայման ժամկետը 25 տարով երկարացվել է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է:
11:23
24 Հունիսի 2017
Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկի համար նախատեսված գումարը փոխանցել ՊՆ հաշվեհամարին
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
10:30
24 Հունիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

13:23
23 Հունիսի 2017
«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան
Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։
11:12
23 Հունիսի 2017
Ֆեմիդան մի ողջ զինանոց է հանձնել ոստիկանությանը Հայաստանում
Հունիսի 21-ի առավոտյան Աշտարակի բնակիչը ներկայացել է ոստիկանություն։
10:23
23 Հունիսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 5-6 աստիճանով: