478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+31
Եղանակը Երևանում
Հայ
«Շերեմետևո» օդանավակայանում չվերթերի ուշացման հետևանքով 10 հազար մարդ է տուժել. Օնիշչենկո
10:25
29 Դեկտեմբերի 2010

Շուրջ 10 հազար ուղևոր է տուժել «Շերեմետևո» օդանավակայանում չվերթերի ուշացման հետևանքով, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

«Այստեղ սպասող ուղևորների թիվը շուրջ 10 հազար է, իսկ օդանավակայանի նորմատիվային ծանրաբեռնվածությունը 3 հազար է: Այսինքն բոլոր տերմինալները գերբեռնված են, սպասասրահներում տեղ չկա, մարդիկ անգամ հատակին են պառկում», - նշել է Օնիշչենկոն:

Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով չեղյալ են հայտարարվել հարյուրավոր չվերթեր: Նախորդ հանգստյան օրերի ընթացքում Մոսկվայում սառցե անձրև է տեղացել, ինչը հանգեցրել է էլեկտրահաղորդալարերի խափանման:

Օնիշչենկոն նշել է, որ ուշացած չվերթերի մեծ մասը սպասարկում է «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը:

Նրա խոսքերով՝ այժմ օդանավակայանում խմելու ջուր են բաժանում, մարդկանց հնարավորինս ապահովում են սնունդով:

«Գործում են մոր և մանկան սենյակները: Փառք Աստծո, զուգարանները ևս գործում են», - ասել է Օնիշչենկոն:

«Մենք կշարունակենք ստուգումները: Վաղը օրվա առաջին կեսին ավելի մանրամասն տեղեկատվություն կլինի», - նշել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
28 Հուլիսի 2017
Օդի ջերմաստիճանը Հայաստանում նորմայից բարձր կլինի
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն։
08:00
28 Հուլիսի 2017
Հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հուլիսի 27-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:04
27 Հուլիսի 2017
Իլ-76–ը և Մի-38–ը կփորձարկվեն Հայաստանում
Աշխատանքային խումբ է ստեղծվել ռուսական ավիատեխնիկայի` Իլ-76 ինքնաթիռի և Մի-38 ուղղաթիռի փորձարկումներ անցկացնելու համար։
19:07
27 Հուլիսի 2017
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով 1 անձ է ձերբակալվել
Բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը:
17:33
27 Հուլիսի 2017
Հայաստանը ծրագրում է պարզեցնել վիզային ռեժիմը զբոսաշրջիկների համար
Հայաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրի ռեժիմի լրացուցիչ ազատականացման հնարավորություն կտա:
17:02
27 Հուլիսի 2017
Տեսախցիկներ` Երևանի կենտրոնական ևս երկու խաչմերուկում
Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
15:59
27 Հուլիսի 2017
Հայաստանի դպրոցները պետք է պատրաստվեն սեպտեմբերի 1–ին
Հայաստանի դպրոցների շինարարական և նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2017-2018 նոր ուստարվա սկիզբը։

15:57
27 Հուլիսի 2017
Հայաստանում 80–ից 100 հազար մարդ պարտադիր բժշկական ապահովագրության ծրագրի շահառու կդառնա
Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության փորձնական ծրագիրը կգործարկվի 2017 թ.–ի սեպտեմբերից։
12:55
27 Հուլիսի 2017
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կմասնակցեն ՌԴ–ում կայանալիք «Միջազգային բանակային խաղերին»
Ռուսաստանում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
12:15
27 Հուլիսի 2017
Ազգությամբ թուրք տղամարդը, անցնելով Արաքս գետը, ապօրինի հատել է ՀՀ սահմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ազգությամբ թուրք Օզգյուլ Դումանն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։
11:08
27 Հուլիսի 2017
«Ամենաշատը թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջնում». Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան
Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը,  դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տեսակցել են իրենց  հարազատին։