484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը կոչ է անում չենթարկվել անկարգությունների կազմակերպիչների սադրանքներին
10:54
14 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը (ՄՀԿՖ) կոչ է անում Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին չենթարկվել դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված սադրանքներին։

Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների պատճառը դեկտեմբերի 6-ին ծեծկռտուքի ժամանակ «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունն է դարձել: Դեկտեմբերի 11-ի առավոտյան զոհված երկրպագուի հիշատակին նվիրված ակցիա է կազմակերպվել Մոսկվայի հյուսիսում գտնվող Կրոնշտադտի բուլվարում, որտեղ մի քանի հազար մարդ էր հավաքվել: Նրանք բոլոր իրենց հանգիստ էին պահում, նրանք իսկապես հավաքվել էին ընկերոջ հիշատակը հարգելու համար: Իսկ Մանեժնայա հրապարակում հավաքվածներն իրենց այլ կերպ էին պահում՝ չնայած հայտարարում էին, որ ևս հավաքվել են Սվիրիդովի սպանության կապակցությամբ: Այդ ամենը  վերածվել էր անկարգությունների և կովկասցիների ծեծկռտուքի: Այս ամենի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, հիվանդանոց է տեղափոխվել 29 մարդ, ձերբակալվել է ակցիայի 65 մասնակից:

«Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, Ռուսաստանի սփյուռքի ներկայացուցիչներին չենթարկվել սադրանքներին, չենթարկվել պետության հիմքերը խախտողների կամքին, իշխանության մարմինների լիազոր ներկայացուցիչների հետ համագործակցությամբ արդարության հասնել գործող օրենսդրության շրջանակներում»,- հայտարարում է ՄՀԿՖ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կազմակերպությունը կոչ է անում իրավապահ մարմիններին մանրամասն հետաքննություն իրականացնել «Սպարտակի» ֆուտբոլասերի սպանության հանգամանքները պարզելու համար, հայտարարել Մանեժնայա հրապարակում զանգվածային անկարգությունների մեղավորների անունները և խստորեն պատժել նրանց օրենքին համապատասխան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:00
24 Ապրիլի 2017
Մխիթարյան. մտքերս հայրենակիցներիս հետ են
Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել:
20:44
24 Ապրիլի 2017
Թրամփը դատապարտեց 1915թ. «Մեծ Եղեռնը», բայց ոչ «Ցեղասպանությունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններին նվիրված իր ելույթում չօգտագործեց «ցեղասպանություն» եզրը:
18:31
24 Ապրիլի 2017
Կանադայի վարչապետը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշումը:
18:18
24 Ապրիլի 2017
Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փարիզի քաղաքպետ Անն Իդալգոն Twitter–ի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին։

17:45
24 Ապրիլի 2017
Քլունիի այցը Հայաստան դեռ հարցական է
Օսկարակիր դերասան և ֆիլանտրոպ Ջորջ Քլունիի այցը Հայաստան հարցական է:
16:51
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. չեմ տեսնում ինձ հայկական քաղաքականությունում
Ռուբեն Վարդանյանին չեն հետաքրքրում պետական պաշտոնները, քանի որ նա անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։
16:21
24 Ապրիլի 2017
Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի համար «ցեղասպանություն» բառի հոմանիշ են փնտրում
Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը:
15:15
24 Ապրիլի 2017
Հայտնի են այս տարվա «Ավրորա» մրցանակի հավակնորդները
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը ներկայացրել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները:
13:27
24 Ապրիլի 2017
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին
Երկուշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:
13:01
24 Ապրիլի 2017
Հայկական երկու քաղաքական ուժեր պատրաստվում են կոալիցիա ստեղծել
Հայկական երկու քաղաքական ուժեր կոալիցիոն համաձայնագիր են պատրաստում։
12:56
24 Ապրիլի 2017
ԱՄՆ փոխդեսպանն իր երկրի անունից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ–ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը երկուշաբթի այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
12:36
24 Ապրիլի 2017
Ռուբեն Վարդանյան. պետք է միավորվենք և անենք հնարավորը հարևաններին ցույց տալու համար, որ նրանց ուզածը չի ստացվում
Ռուբեն Վարդանյանը հայտարարելէ , որ հաջողության համար պետք է միավորվենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր։