478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ազգային համայնքները կոչ են անում Մոսկվայում պատասխան ակցիաներ թույլ չտալ
14:32
13 Դեկտեմբերի 2010

Ազգամիջյան հարաբերությունները մնում են Ռուսաստանի «աքիլեսյան գարշապարը», և իշխանությունները պետք է ողջ երկրի մասշտաբով հստակ կողմնորոշվեն ազգային քաղաքականության հարցում՝ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած դեպքերի կրկնությունից խուսափելու նպատակով, կարծում են տարբեր ազգային համայանքների ներկայացուցիչները, որոնց շրջանում «ՌԻԱ Նովոստին» հարցում է անցկացրել: Փորձագետները նաև կարծում են, որ Կրեմլի պատերի մոտ տեղի ունեցած անկարգությունների հեղինակները դրսից են, նրանք կոչ են անում պատասխան ակցիաներ թույլ չտալ Մոսկվայում:

«Կովկասի ժողովուրդների ռուսական կոնգրեսի» գործկոմի նախագահ Ալի Տոտորկուլովի խոսքերով՝ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է երկրի մասշտաբով կողմնորոշվի ազգային քաղաքականության հարցում, մշակի միասնական ռազմավարական ուղղություն և հստակ հետևի դրան:

«Աշխարհի ամենամեծ երկրում, որտեղ բնակվում են հարյուրավոր ազգություններ և ներկայացված են կրոնական բոլոր դավանքները, չկա ազգերի և կրոնների հարցերի  նախարարություն, ներկայացուցիչների պալատ, չկա ոչինչ և ոչ մի բան՝ կուտակված խնդիրները համալիր կերպով լուծելու համար: Հարկավոր է ռազմավարական ուղղություն մշակել և հստակ հետևել դրան», - ասել է նա:

Բացի այդ, Մանեժնայա հրապարակում դեկտեմբերի 11-ին ազգայնամոլների կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններում մեղավոր է նաև իրավապահ համակարգը, որը մինչև հիմա քաղաքացիների շրջանում վստահություն չի վայելում, կարծում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Տվադյանը:

«Իրավապահ մարմինները մեղավոր են, որ այդ միջադեպերը վարեծվեցին ազգայնամոլ ենթատեքստ ունեցող ակցիաների, նրանք չեն կարողանում բնակչությանը վստահություն ներշնչել», - ասել է նա:

Նրա խոսքերով՝ նման դեպքեր են տեղի ունենում ոչ միայն Մոսկվայում, այլև Ստավրոպոլում և Կրասնոդարի երկրամասում:

«Իրավապահ մարմինները պետք է միջամտեն անկարգություններին դրանց  սաղմնավորման փուլում, այլ ոչ թե մարեն դրանք այն ժամանակ, երբ դրանք արդեն զգալի վնաս են հասցրել», - ասել է «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիրը:

«ԱՔԻԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐ»

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին երկրպագուներն ու ազգայնամոլները Կրեմլի պատերի մոտ չարտոնված ակցիա էին կազմակերպել, որը վերածվել էր անկարգությունների և կովկասցիների ծեծկռտուքի:

Այս ամենի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, հիվանդանոց է տեղափոխվել 29 մարդ, ձերբակալվել է ակցիայի 65 մասնակից:

Այս իրադարձությունների հետևում, անկասկած, արտաքին ուժեր են կանգնած, որոնք էլ հենց կազմակերպել են ակցիայի մասնակիցների ագրեսիվ գործողությունները, կարծում է ««Միասնական Կովկաս» երիասարդական ասամբլեա» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկազ Միքայելյանը:

«Ինձ թվում է, որ այստեղ մեծ դերակատարություն ունեն արտաքին ուժերը: Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած բոլոր իրադարձություններում շատ բան անբնական է... Չգիտես ինչու «թունավորում» են հենց այն ժողովուրդներին, որոնք պատմական և քաղաքական սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, ապրում են այդ երկրում և նրա սահմանների մոտ: Ազգամիջյան թշնամանքը նույնքան «տեխնոլոգիական» տեսք ունի, որքան Ղրղզստանում տեղի ունեցած վերջին անկարգությունները (2010 թ.-ի ամռանը ղրղզների և ուզբեկների միջև զանգվածային բախումներ տեղի ունեցան)», - ասել է նա:

Տոտորկուլովի խոսքերով՝ ազգամիջյան հարաբերությունները մնում են «Ռուսաստանի աքիլեսյան գարշապարը»: «Մեր երկրի բոլոր հակառակորդները այն իրենց թիրախն են դարձնում», - համոզված է նա:

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Տոտորկուլովը նշել է, որ իր կազմակերպությունը ձգտում է Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչների կողմից թույլ չտալ պատասխան զանգվածային ակցիաներ:

Միքայելյանը նշել է, որ Ռուսաստանում բնակվող տարբեր համայնքների ներկայացուցիչներն այժմ խուճապի մեջ են: «Մեր կազմակերպությունը փորձում է հասկացնել, հանգստացնել շրջապատողներին: Սակայն ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, եթե հետևի այն մարդկանց արձագանքը, ում վրա հիմա հարձակվում են», - հայտարարել է Միքայելյանը:

Մեկնաբանելով ինտերնետում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, թե համայնքները Մոսկվայում կարող են պատասխան ակցիա անցկացնել՝ նա ասել է, - «Համոզված եմ, որ ավագները թույլ չեն տա նման բան կազմակերպել»: Միքայելյանն ավելացրել է, որ Մոսկվայում բնակվող կովկասցիները հետևում են ավագների խորհուրդներին, ովքեր ավանդաբար մեծ հեղինակություն են վայելում Կովկասի բոլոր ժողովուրդների շրջանում:

Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների պատճառը դեկտեմբերի 6-ին ծեծկռտուքի ժամանակ «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունն է դարձել: Դեկտեմբերի 11-ի առավոտյան զոհված երկրպագուի հիշատակին նվիրված ակցիա է կազմակերպվել Մոսկվայի հյուսիսում գտնվող Կրոնշտադտի բուլվարում, որտեղ մի քանի հազար մարդ էր հավաքվել: Նրանք բոլոր իրենց հանգիստ էին պահում, նրանք իսկապես հավաքվել էին ընկերոջ հիշատակը հարգելու համար: Իսկ Մանեժնայա հրապարակում հավաքվածներն իրենց այլ կերպ էին պահում՝ չնայած հայտարարում էին, որ ևս հավաքվել են Սվիրիդովի սպանության կապակցությամբ:

Խոսելով Սվիրիդովի սպանության հետ կապված դեպքի մասին՝ Տվադյանը համոզմունք է հայտնել, որ պետք է հետաքննություն սկսվի և բաց դատավարություն կազմակերպվի, «որը ռուսական հանրությանը ցույց կտա, որ մարդասպանները չեն խուսափում պատասխանատվությունից՝ անկախ ազգային պատկանելությունից և ունեցած վկայականներից»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:00
20 Օգոստոսի 2017
Երևանյան տապը վերադառնում է
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
19:44
19 Օգոստոսի 2017
Բենզատարը բախվել է «Գազելին»․ ինը մարդ հոսպիտալացվել է
Բոլոր վիրավորները «Գազելի»։ ուղևորներ են եղել։
11:00
19 Օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը մտադիր է նռան այգիներ տնկել Արցախում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը մտադիր է 200 հեկտար նռան այգինիներ տնկել Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում:
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։