484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը և Հայաստանը առևտրային ներկայացուցչություններ են փոխանակում
16:29
02 Դեկտեմբերի 2010

ՌԴ կառավարությունը ՌԴ և ՀՀ առևտրային ներկայացուցչությունների փոխադարձ հիմնադրման մասին համաձայնագիրն է հաստատել։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առևտրային ներկայացուցչությունների հիմնադրման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա օգոստոսին Երևանում Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքում։

2010թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 19,3 տոկոսով ավելացել է անցյալ տարվա ցուցանիշի համեմատ և կազմել 422,8 մլն դոլար։ Այդ թվում, դեպի Հայաստան ռուսական արտահանումը 18,3 տոկոսով աճել է՝ հասնելով 354,9 մլն դոլարի, Ռուսաստան  հայկական ներմուծումը՝ 24,8 տոկոսով՝ 67,9 մլն դոլար։

Նոյեմբերի վերջին Մոսկվայում կայացած Պուտինի և Սարգսյանի հանդիպմաը հայ առաջնորդը նշեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն այս տարի 12 տոկոսով ավելացել է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:41
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ ՕՐՕ դաշինքին սատարելու հետ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը կապված է նրա՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին սատարելու հետ:
21:17
23 Մարտի 2017
Սահմանվել է առաջիկա ընտրությունների էլեկտրոնային քվեարկության մեկնարկը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հինգշաբթի արտահերթ նիստ է գումարել։
17:46
23 Մարտի 2017
ԱԱԾ-ն «Իգլայի» գործով տարաբնույթ քննչական գործողություններ է կատարում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը կասկածյալների մասնակցությամբ կատարում է տարաբնույթ քննչական գործողություններ:
17:20
23 Մարտի 2017
Հայաստանն իր ներդրումային միջավայրը կներկայացնի միջազգային հարթակներում KPMG-ի օգնությամբ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «KPMG» բաժնետիրական ընկերության միջև Պայմանավորվածությունների մասին հուշագիր է ստորագրվել։

16:36
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանի դուստրը թատերական ներկայացում է անվանել հոր ձերբակալությունը
Սամվել Բաբայանի դուստրը՝ Աննա Բաբայանը, Facebook-ի իր էջում հոր ձերբակալության վերաբերյալ գրառում է կատարել։
14:15
23 Մարտի 2017
Սամվել Բաբայանը չի ընդունում իր մեղքը. փաստաբան
Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
13:35
23 Մարտի 2017
Քննիչը կեղծել է սպանության փորձի վերաբերյալ քրեական գործի ապացույցը
Ըստ տուժողի, արձանագրության երկրորդ և երրորդ էջերում առկա ստորագրություններն իր կողմից չեն կատարվել։
13:07
23 Մարտի 2017
Ռուս սահմանապահները Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման փորձ են կանխել
ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Մեղրիի սահմանային ջոկատի զինծառայողները «Մեղրի» մաքսակետի աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են Իրանի քաղաքացու:
11:52
23 Մարտի 2017
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան
ՌԴ–ում ՀՀ նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
11:40
23 Մարտի 2017
Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Ծառուկյանին ու Աբրահամյանին
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին։
10:41
23 Մարտի 2017
Սեյրան Օհանյանին նույնպես կարող են ձերբակալել
Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո քաղաքական կուլիսներում կարծիքներ են հնչում, թե շուտով ՕՐՕ դաշինքից այլ հնչեղ ձերբակալություններ էլ կլինեն։
20:26
22 Մարտի 2017
ՕՐՕ–ի հայտարարությունը` Սամվել Բաբայանի գործով. Բաբայանի հետ կապված գործն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի
ՕՐՕ դաշինքը հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ձերբակալման կապակցությամբ։