486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Վարորդը կծել և ծեծել է ուրալցի ոստիկանին, որը ցանկացել է տուգանել նրան
19:57
30 Նոյեմբերի 2010

Սվերդլովսկի մարզի Կրասնոուֆիմսկ քաղաքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երկուշաբթի կծել և ծեծել է ՃՊԾ տեսուչին, երբ նա փորձել է տուգանել նրան ճանապարհային երթևեկության կանոները խախտելու համար, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց մարզային ՆԳԳՎ մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։

Ըստ նրա՝ 1992թ.-ին ծնված ավտոսիրողը Կրասնոուֆիմսկի փողոցներից մեկում կանգառից դուսր եկող ավտոբուսին չի զիջել։ ԱՃԵԱՊՏ աշխատակիցները նկատելով դա՝ փորձել են տուգանել վարորդին։

«Ոստիկանների օրինական պահանջներին վարորդը չի ենթարկվել։ Ոստիկաններից մեկի վրա հարձակվելով՝ նա կծել է նրա մատը, որից հետո նստել է ղեկին և փորձել փախչել»,- հայտնեց Գորելիխը։

ԱՃԵԱՊՏ աշխատակիցները հասել են մեքենային։ Ոստիկանների վարկածով՝ վարորդը շարունակել է աղմկել, հարվածել է ՃՊԾ աշխատակցի դեմքին և  բալոնից գազ է փչել նրա աչքերին։ Ոստիկանը հիվանդանոց է տեղափոխվել։

Ոստիկանությունն ավտոսիրողի նկատմամբ վարչական գործ է հարուցել ՌԴ ՎԻՕ 19.3 1 հոդվածով (ոստիկանության աշխատակցի պահանջներին չենթարկվելը), որը մինչև հազար ռուբլու չափով տուգանք կամ մինչև 15 օր ձերբակալում է նախատեսում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:12
22 Փետրվարի 2017
SOS. Հայաստանի ավելի քան 60 տեսակի կենդանիներ անհետացման եզրին են
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված մոտ 50 տեսակի անողնաշարավորներ և 12 տեսակի ողնաշարավոր կենդանիներ կրիտիկական վիճակում են:
18:02
22 Փետրվարի 2017
Հայաստանի ՊՆ–ն կպայքարի ծխելու դեմ. ծխախոտը հանվում է ԶՈՒ պարենային հատկացումներից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայքարելու է ծխելու դեմ:
17:42
22 Փետրվարի 2017
Կարծրատիպերը կոտրվում են. Հայաստանում կրճատվել է սելեկտիվ աբորտների թիվը
Հղիության արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում վերջին 15 տարիներին նվազել է ավելի քան 4 անգամ:
14:52
22 Փետրվարի 2017
ԴԱՀԿ աշխատակիցներն ավելի քան 10 մլն դրամի գողություն են կատարել քաղաքացու բնակարանից
ԴԱՀԿ աշխատակիցները հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
13:42
22 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
13:21
22 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կկիրառվեն «Իսկանդերները»
Այս զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կկիրառվի:
11:34
22 Փետրվարի 2017
ՃՈ–ն բարիանում է. դրական փոփոխություններ են սպասվում
Ճանապարհային ոստիկանությունում սպասվում են դրական փոփոխություններ։
08:00
22 Փետրվարի 2017
Երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:59
21 Փետրվարի 2017
Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ։
20:31
21 Փետրվարի 2017
Ինչպե՞ս է 4–ամյա երեխան դուրս եկել մանկապարտեզից. նոր մանրամասներ և հանգամանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը:
17:14
21 Փետրվարի 2017
Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
15:37
21 Փետրվարի 2017
Կեղծ հակահիպերտոնիկ դեղորայք և հակաբիոտիկներ են հայտնաբերվել Հայաստանում
«Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ և «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ հակաբիոտիկ է հայտնաբերվել Երևանում և երկրի մի շարք մարզերում: