478.39
+0.02
571.25
+2.28
8.31
+0.01
+31
Եղանակը Երևանում
Հայ
Մինսկում կայանալիք ՍԶՀԽ-ի նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի սահմանապահ զորքերի հրամանատարը
12:56
26 Նոյեմբերի 2010

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը կգլխավորի հանրապետության պատվիրակությունը ԱՊՀ ՍԶՀԽ-ի նիստի ժամանակ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի (ՍԶՀԽ) 64-րդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 2-ին Մինսկում:

ԱՊՀ քարտուղարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ միջոցառման օրակարգի նախագծում ներառված է ավելի քան տասը հարց: Սահմանապահ գերատեսչությունների ղեկավարներն առաջին հերթին կքննարկեն ԱՊՀ մասնակից-պետությունների արտաքին սահմաններին տիրող իրավիճակն ու դրա զարգացման միտումները, կամփոփեն 2010 թ.-ին խորհրդի գործունեության արդյունքները և ծրագրերի կատարումը, մտքեր կփոխանակեն համատեղ հատուկ սահմանապահ օպերացիաներ և օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ անցկացնելու մասին:

ՍԶՀԽ-ի անդամները կքննարկեն նաև «Արտաքին սահմանների վրա ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման ժամանակ օգնություն ցուցաբերելու գործում ԱՊՀ մասնակից-պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման մասին դրույթի հաստատման մասին» արձանագրության իրագործման մեխանիզմը:

Բացի այդ, նիստի մասնակիցները կգնահատեն «Ժամանակակից պայմաններում ԱՊՀ մասնակից-պետությունների արտաքին սահմանների պաշտպանության ձևերն ու միջոցները» գիտահետազոտական աշխատանքի կատարումը, կփոխանակեն սահմանապահ սպաների դաստիարակման գործում հասարակական կազմակերպությունների համակարգի գործունեության ոլորտում ունեցած փորձը, կլսեն «Համագործակցության երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների ակումբ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության գործունեության և նրա զարգացման հեռանկարների մասին զեկույցը, կքննարկեն ՍԶՀԽ-ի 2011 թ.-ի գործունեության ծրագրի նախագիծը:

1992 թ.-ի հուլիսի 6-ին ստեղծված Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը համակարգում է սահմանների պաշտպանության ոլորտում միջպետական համագործակցությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:15
19 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը ցանկանում է պահպանել իր պաշտոնը
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի ընթացքում հաստատել է զբաղեցրած պաշտոնում մնալու իր ցանկությունը։

13:35
19 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք համաժողովի մասնակիցներմ այցելեցին Ծիծեռնակաբերդ
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի մասնակիցները երեքշաբթի` սեպտեմբերի 19–ին, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։

11:01
19 Սեպտեմբերի 2017
Աշնանային շոգը վերադառնում է
Որոշ ժամանակով մի փոքր նահանջած շոգը վերադառնում է։
23:58
18 Սեպտեմբերի 2017
Սփյուռքի հետ կապերի համահայկական խորհրդի ստեղծումն են քննարկել Հայաստանի նախագահի մոտ
Համահայկական խորհրդի ստեղծումն է քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
15:29
18 Սեպտեմբերի 2017
Նախագահ. սփյուռքի ներդրումային ուժը պետք է ուղղել դեպի Հայաստան
Սփյուռքի ներդրումային ուժն անհրաժեշտ է ուղղել դեպի Հայաստան:
12:59
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ ՔԱԳՎ–ն ու «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերությունը քննարկել են համագործակցության հարցերը
ՀՀ ՔԱԳՎ–ն «Լյուֆթանզա Տեխնիքս» ընկերության հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցերը:
12:34
18 Սեպտեմբերի 2017
Համաժողովի օրակարգում ընդգրկված խնդիրներն ունեն ռազմավարական նշանակություն. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Երևանում մասնակցում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին։
12:17
18 Սեպտեմբերի 2017
Հայաստանի նախագահն ուրվագծեց մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 մլն–ի հասցնելու ռազմավարությունը
Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը պետք է ավելանա մինչև 4 մլն:
11:55
18 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը Գարեգին Բ Կաթողիկոսին ներկայացրեց Թուրքիայի հայ համայնքի խնդիրները (ՖՈՏՈ)
Երկուշաբթի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
11:29
18 Սեպտեմբերի 2017
Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. ՀՀ նախագահ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի բացմանը։
10:46
18 Սեպտեմբերի 2017
«Հայաստան–Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցում է ավելի քան 1800 մասնակից 71 երկրից
Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։
10:27
18 Սեպտեմբերի 2017
Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովն է մեկնարկել Երևանում (ՖՈՏՈ)
Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովն է մեկնարկել երկուշաբթի Երևանում։