478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հինգ նոր զվարճալիկներ են հաղթանակի հավակնում «Սոչի 2014»-I թալիսմանի մրցույթում
14:42
24 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Զվարճալիկներ» սոցիոմշակութային նախագծի դիզայներների թիմը Սոչիի Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի թալիսմանների գաղափարների համառուսաստանյան մրցույթի համար հինգ նոր կերպար է ստեղծել, ասվում է «Զվարճալիկներ։ Սկիզբ» լիամետրաժ ժապավենի արտադրությամբ զբաղվող պրոդյուսերական կենտրոնի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Օլիպմիական» նոր հինգ զվարճալիկներն են Կարմրակուրծիկը, Ճերմակ հովազը , Սպիտակ արջը, Դելֆինն ու Կորյունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ամեն կլոր կերպարն օլիմպիական արժեք է մարմնավորում։ Կարմրակուրծիկը կատարելություն է մարմնավորում, որպես հավաքականի ավագ՝ անկեղծ պայքարի է ոգեշնչում և թիմը նոր ռեկորդների է տանում»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեղեկատվության համաձայն, Սոչիի Օլիմպիական խաղերի թալիսմանների մրցույթի կայքում, մրցույթին միացել են նաև Ալեքսանդր Օվեչկինը, Ֆյոդր Բոնդարչուկը, Դիանա Գուրցկայան, Օքսանա Դոմնինան և Նատալյա Վոդյանովան։

«Ես կցանկանայի, որպեսզի «Սոչի 2014»-ի թալիսման դառնար սպիտակ վագրը՝ անհետացող կենդանի, որին պետք է մեր աջակցությունը։ Սոչիի խաղերը համաշխարհային մասշտաբի իրադարձություն է, որ կոչված է փոխելու մարդկանց հայացքը բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ էկոլոգիայի, աշխարհի նկատմամբ մեր վերաբերմունքի հետ կապված։ Ես իմ վագրին վեհ և կենդանի կնկարեմ, և ոչ թե խաղալիք։ Ինձ շատ է դուր գալիս Օլիմպիադա-80-ի արջուկի օղակավոր գոտին, ես անպայման կվերցնեմ այդ տարրն իմ խորհրդանիշի համար»,- մեջբերվում են Նատալյա Վոդյանովայի խոսքերը։

Սոչիի խաղերի թալիսմանի ստեղծման գաղափարների համառուսաստանյան  ակցիան պաշտոնապես մեկնարկել է այս տարվա սեպտեմբերի 1-ին։ Մրցույթի կազմակերպիչների մտահղացմամբ՝ թալիսմանը պետք է ներառի Ռուսաստանին բնորոշ գծեր և միաժամանակ հասկանալի մնա տարբեր տարիքի, մասնագիտությունների և ազգությունների ներկայացուցիչների մեծամասնությանը։ Մրցույթի արդյունքները ծրագրվում է ամփոփել 2011 թվականի փետրվարին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
18 Օգոստոսի 2017
Ինչ արժե երեխային դպրոց ուղարկելը
Սոցիալական բևեռացվածությունը, որին բախվում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաները, կարող է լրջորեն ազդել նրանց հոգեբանության վրա:
18:29
18 Օգոստոսի 2017
Երևանի փողոցներով մոտոկրոսներ կընթանան
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում տեղի կունենա «Մարզական ամառ» սպորտային միջոցառումը:
18:04
18 Օգոստոսի 2017
Խորհրդակցություն ՝ նվիրված Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին
Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի և Համահայկական խորհրդի ձևավորման նախապատրաստման աշխատանքներին:
17:54
18 Օգոստոսի 2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը կկրի Հայաստանում. միջնորդությունը բավարարվեց
Հարությունյանը  նշեց, որ պատրաստ է պատճի մնացած մասը կրել Հայաստանում։
17:02
18 Օգոստոսի 2017
Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
Խոսրովի  արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
16:02
18 Օգոստոսի 2017
Գարեջրի սիրահարները կհավաքվեն փառատոնի
Գարեջրի չորրորդ երևանյան փառատոնը կկանցկացվի Երևանում օգոստոսի 19–ին։
15:37
18 Օգոստոսի 2017
Սերժ Սարգսյան․ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել պայքարը ահաբեկչության չարիքի դեմ
ՀՀ նախագահն այսօր ցավակցական հեռագիր է հղել  Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
15:19
18 Օգոստոսի 2017
Տղամարդը կասկածվում է զինծառայողին հրկիզելու մեջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բացահայտվել է Տավուշում 32–ամյա տղամարդու սպանությունը:
13:47
18 Օգոստոսի 2017
Կատարվում է Խոսրովի արգելոցի օդային հետախուզում
Հետախուզությունն օդից փնտրում է Խոսրովի արգելոցում բռնկումների մնացորդային օջախներ։
12:28
18 Օգոստոսի 2017
ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը
Հայաստանի ԱԳՆ–ն պարզել է Բարսելոնայում նախօրեի երեկոյան ահաբեկության հետ կապված Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը։
10:44
18 Օգոստոսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում առաջիկա հինգ օրերին կբարձրանա 4-5 աստիճանով:
08:00
18 Օգոստոսի 2017
Հինգշաբթի` օգոստոսի 17-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 17-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը: