481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ մասնակիցները Մոսկվայում կքննարկեն անդրազգային թմրահանցավորության դեմ պայքարի հարցերը
10:59
22 Նոյեմբերի 2010

ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդող իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհուրդը երկուշաբթի Մոսկվայում կքննարկի անդրազգային թմրահանցավորության դեմ պայքարի հարցերը։

Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, նիստի ժամանակ նաև կքննարկվի  Թմրամիջոցների շրջանառությանը վերաբերող հարցերի տվյալների միավորված բանկի զարգացումը։

«ՀԱՊԿ Միավորված շտաբում նոյեմբերի 22-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների Թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդող իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի հերթական (իններորդ) նիստը»,- ասաց Զայնետդինովը։

Նա ընդգծեց, որ նիստին ներկա կլինեն Հանցավոր եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդող Եվրասիական խմբի, ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարական խորհրդի, ՌԴ գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչները, Եվրոպոլի դիտորդները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Իտալիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վենեսուելայի, Իրանի, Սիրիայի հակաթմրանյութային գերատեսչությունների ներկայացուցիչները։

ՀԱՊԿ-ն յոթ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի, ռազմաքաղաքական միություն է: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում:
17:03
26 Մայիսի 2017
Հրապարակվել է Բավրայի մաքսատան պետի ձերբակալման տեսանյութը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
15:27
26 Մայիսի 2017
Երևանում ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ:
12:50
26 Մայիսի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
11:14
26 Մայիսի 2017
Ձերբակալվել են «Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
10:45
26 Մայիսի 2017
Ամառն ամրապնդում է դիրքերը Հայաստանում
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում օդի ջերմաստիճանի բարձրացում 3-4 աստիճանով։
22:14
25 Մայիսի 2017
Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը
ՀՀ նոր կառավարության կազմը հինգշաբթի քննարկվել է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
21:51
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը մի շարք նշանակումներ է կատարել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախարարների նշանակումների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել։
21:23
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետ է նշանակել
Հայաստանի նախագահը նոր փոխվարչապետի նշանակման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
21:16
25 Մայիսի 2017
Հայաստանի նախագահը Ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել գեներալ մայոր Սամվել Ղուկասյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:
20:29
25 Մայիսի 2017
Կարեն Կարապետյանն «անցել է» շենքերի կտուրներին
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում խոսել է երկրի շենքերի կտուրների մասին։
19:00
25 Մայիսի 2017
Միայնակ տարեցները Երևանում անվճար դեղորայք կստանան
Հայաստանի կառավարությունը  հավանություն է տվել տնային պայմաններում սպասարկում ստացող անձանց անվճար դեղորայքի տրամադրման որոշման լրացումներին։