484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը
14:08
18 Նոյեմբերի 2010

Նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի մասնակիցները փաստաթղթերի ավելի քան 20 նախագծեր կքննարկեն, հինգշաբթի «ՌՒԱ Նովոստիին» տեղեկացրել է ԱՊՀ գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևը:

Նիստի օրակարգում ընդհանուր առմամբ ներառված է փաստաթղթերի 22 նախագիծ, որոնք ուղղված են տնտեսական և հումանիտար, ինչպես նաև անվտանգության ապահովման ոլորտներում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը:

Լեբեդևի խոսքերով՝ հարցերի զգալի մասը նվիրված է տնտեսությանը, իսկ հատուկ ուշադրության արժանի է ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի նախագիծը, որը պետք է փոխարինի ավելի քան 100 գործող  համաձայնագրերի և պայմանավորվածությունների, ինչպես նաև թույլ կտա փոխադարձ առևտրի ոլորտում վերացնել գոյություն ունեցող խոչընդոտներից շատերը:

«Ենթադրվում է, որ փաստաթուղթը կստորագրվի հաջորդ տարի կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ», - ասել է Լեբեդևը:

Բացի այդ կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ մասնակից-պետությունների մինչև 2020 թ.-ը նորարարական համագործակցության նպատակային միջպետական ծրագրի նախագծի աշխատանքների ընթացքը, ինչպես նաև իրավական պաշտպանության և մտավոր սեփականության պաշտպանության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը:

Սոցիալական ոլորտում Լեբեդևը նշեց ԱՊՀ մասնակից-պետություններում մինչև 2015 թ.-ը բժշկասոցիալական օգնության հետագա զարգացման և պատերազմի վետերանների և լոկալ հակամարտությունների մասնակիցների ու նրանց ընտանիքի անդամների կյանքի որակի բարձրացման հիմնական ուղղությունների մասին փաստաթղթի նախագիծը:

Խոսելով ձեռք բերված արդյունքների մասին՝ ԱՊՀ Գործկոմի նախագահը հայտարարել է, որ 2010 թ.-ին նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են:

«Մասնավորապես, ձևավորվել է ԱՊՀ մասնակից-պետությունների միջմարզային և սահմանային համագործակցության խորհուրդը, մշակվել և ստորագրվել է էներգետիկայի, ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, պատրաստվել և հաստատվել են նորարարարական ոլորտում երկարատև համագործակցության հիմնական ուղղությունները», - ասել է Լեբեդևը:

Ինչ վերաբերում է անվտանգության ապահովման ոլորտին, ապա Կառավարությունների ղեկավարների խորհուրդը կքննարկի 2010 թ.-ին ԱՊՀ մասնակից-պետությունների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման ու զարգացման նպատակով հատկացումների օգտագործման և 2011 թ.-ին դրանք ֆինանսավորելու մասին հարցը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:40
29 Ապրիլի 2017
ԴԱՀԿ պաշտոնյան խոշոր չափերի գումար է հափշտակել
ԴԱՀԿ պաշտոնյան ստացել է բռնագանձման ենթակա խոշոր չափերի գումար, որը յուրացրել և ծախսել է անձնական կարիքների համար:
12:38
29 Ապրիլի 2017
Քննարկվում է Արփինե Հովհաննիսյանի փոխարինողի թեկնածությունը
Լրատվամիջոցները քննարկում են, թե ով կարող է փոխարինել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
10:45
29 Ապրիլի 2017
Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
10:00
29 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 24–28) կարևոր նորությունների հնգյակը։
20:25
28 Ապրիլի 2017
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի հարվածել իր գործընկերոջը
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։
18:07
28 Ապրիլի 2017
Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի (Villena) Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
17:49
28 Ապրիլի 2017
Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան
Բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։
17:39
28 Ապրիլի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` խոշորագույն հարկատու Հայաստանի առևտրային բանկերի շրջանում
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19 մլրդ դրամ։
13:13
28 Ապրիլի 2017
Հայտնի է ԲՀԿ–ի պատգամավորների ցանկը նոր խորհրդարանում
ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ:
12:58
28 Ապրիլի 2017
Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ:
12:52
28 Ապրիլի 2017
Օդերևութաբանը լավատեսական կանխատեսում է տվել Հայաստանի բնակիչներին
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ուրախացրել է հանրապետության բնակիչներին լավատեսական կանխատեսմամբ:
11:41
28 Ապրիլի 2017
ԿԸՀ նախագահը խնդրել է ՍԴ–ին մերժել ընդդիմության հայցն ընտրությունները չեղարկելու վերաբերյալ
Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմել է Սահմանադրական դատարան: