486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը նշել է Ռուսաստանի հայերի միության դերը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում
17:01
17 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի հայերի միության տասներորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին ու նշել, որ ռուս-հայկական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում այդ կազմակերպության դերը խորին հարգանքի է արժանի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Ակտիվ և պտղաբեր գործունեության տասը տարվա ընթացքում ՌՀՄ-ն վերածվել է հեղինակավոր և պահանջված հասարակական կազմակերպության, որը միավորում է Ռուսաստանի ավելի քան 2,5 միլիոն հայերի: Ձեր ակտիվում են լուրջ մարդասիրական, լուսավորչական նախագծեր, մեր երկրում ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների ամրապնդմանն ու ներդաշնակությանն ուղղված հետևողական աշխատանք», - նշվում է ՌԴ վարչապետի հայտարարության մեջ:

Պուտինը նշել է նաև Միության ներդրումը երկու երկրների առևտրատնտեսական, մշակութային և գիտական սերտ կապերի խորացման հարցում:

Նա համոզմունք է հայտնել, որ «Միության բարի ավանդույթներն ու առաքելությունն այսուհետ ևս թույլ կտան նրան դինամիկ կերպով զարգանալ, սեփական գործունեության մեջ ներգրավել տաղանդավոր և նախաձեռնող մարդկանց»:
Հայերի միությունը ստեղծվել է 2000 թ.-ին որպես համառուսական հասարակական կազմակերպություն: Միությունը գլխավորում է ձեռներեց, ՅՈՒՆԵԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:28
23 Հունվարի 2017
Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է հայկական ԱԷԿ–ում գրանցված վթարային անջատումը
Այս պահին ԱԷԿ–ն աշխատում է ամբողջական ծանրաբեռնվածության ռեժիմում։ Էլեկտրաէներգիան մատակարարվում է ամբողջական ծավալով։
13:00
23 Հունվարի 2017
Կրասնոդարում ՃՏՊ–ի տուժածներից չորսի վիճակը բավարար է
Նախօրեին ավտովթար էր գրանցվել ՌԴ Կրասնոդարի երկրամասում, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ էին տուժել։
11:49
23 Հունվարի 2017
Վիճակախաղի գումարի շուրջ առաջացած վեճն ավարտվել է սպանությամբ. նոր մանրամասներ տաքսու վարորդի կողմից 26–ամյա աղջկա սպանության մասին
Պարզվել է, որ տուժողը ճանաչել է տաքսու վարորդին և հաճախակի օգտվել նրա ծառայություններից։
11:21
23 Հունվարի 2017
Կոլումբիացի ապստամբներն ազատ են արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին
«Ազգային ազատագրման բանակ» կոլումբիական ապստամբական խմբավորումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ ազատ է արձակել հայաստանցի Արսեն Ոսկանյանին։
17:04
22 Հունվարի 2017
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արգործնախարարները ուղերձներ են փոխանակել
Էդվարդ Նալբանդյանը և Բորիս Ջոնսոնը, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել:  
15:32
22 Հունվարի 2017
Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
15:28
22 Հունվարի 2017
Դիֆերենցիալ պաշտպանություն է աշխատել հայկական ԱԷԿ-ում բարձրավոլտ ԷՀԳ-ում վթարային անջատման հետևանքով
Նախօրեին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը:
23:49
21 Հունվարի 2017
Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի
Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին:
23:11
21 Հունվարի 2017
Հայաստանում խարդախության նոր տեսակ է տարածվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում նոր տեսակի խարդախության տարածման մասին:
20:50
21 Հունվարի 2017
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։