480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Արկադի Եղիազարյանն ընտրվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնում
19:55
16 Նոյեմբերի 2010

«Մոսկվայի նավթավերամշակման գործարան» (ՄՆՎԳ) ԲԲԸ-ի բաժնետերերը երկուշաբթի արտահերթ ժողովի ժամանակ որոշում են ընդունել ձեռնարկության գլխավոր տնօրեն Իլդուս Սարվարովի լիազորությունները ժամկետից շուտ ավարտելու և Արկադի Եղիազարյանին գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին, նշվում է երեքշաբթի հրապարակված ՄՆՎԳ-ի տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՄՆՎԳ-ի տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ ընդունել է նախկին գլխավոր տնօրեն Սարվարովի ժամկետից շուտ հրաժարականը սեփական նախաձեռնությամբ, տեղեկացնում է «Գազպրոմ նեֆտին», որին է պատկանում է գործարանի 50 տոկոսը: Սարվարովը մեկ տարի էլ չի զբաղեցրել ՄՆՎԳ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, նա պաշտոնավարել է 2009 թ.-ի նոյեմբերից:

Այդ ժամանակ էլ ՄՆՎԳ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Եղիազարյանը, ով «Գազպրոմ նեֆտիի» գլխավոր տնօրենի տեղակալի լոգիստիկայի, վերամշակման և իրացման գծով խորհրդական էր: Ավելի վաղ Եղիազարյանը զբաղեցրել է NIS Petrol-ի գործադիր տնօրենի պաշտոնը՝ գլխավորելով սերբական NIS-ի լոգիստիկայի, նավթավերամշակման և իրացման վարչությունը:

Վերամշակման ծավալով ռուսական ՆՎԳ-ների թվում յոթերորդ տեղը զբաղեցնող Մոսկվայի ՆՎԳ-ն 2009 թ.-ին 2,1 տոկոսով ավելացրել էր նավթավերամշակումը՝ հասցնելով 10,006 միլիոն տոննայի: Գործարանի հզորությունը թույլ է տալիս օրական վերամշակել ավելի քան 25 հազար տոննա նավթ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին:

13:23
23 Հունիսի 2017
«Միայնակ գայլին» քաղցած են պահում և փորձում են հոգեբանորեն ընկճել. պաշտպան
Նախօրեին «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ իբր արգելված իր են գտել։
11:12
23 Հունիսի 2017
Ֆեմիդան մի ողջ զինանոց է հանձնել ոստիկանությանը Հայաստանում
Հունիսի 21-ի առավոտյան Աշտարակի բնակիչը ներկայացել է ոստիկանություն։
10:23
23 Հունիսի 2017
Շոգը վերադառնում է Հայաստան
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 5-6 աստիճանով:
08:00
23 Հունիսի 2017
Հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հունիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարվածը քաղաքացիական անձ է և զինված ուժերի հետ կապ չունի. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը պարզաբանում է տվել։
20:22
22 Հունիսի 2017
Հայաստանի բնակիչները երկարակեցության ռեկորդակիր են լինելու ԱՊՀ–ում
ՄԱԿ–ի զեկույցի համաձայն, մինչև 2100 թվականը հայերն ԱՊՀ մյուս երկրների բնակիչներից ավելի երկար են ապրելու։