481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ներդրումային մթնոլորտի ճիշտ գնահատումը չափազանց կարևոր է Հայաստանի համար. ՄՄՀՊԻ-ի հայկական միություն
17:48
16 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ներդրումային մթնոլորտի ճիշտ գնահատումը չափազանց կարևոր է հանրապետության համար, հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հայկական միության փոխնախագահ Անդրանիկ Հովսեփյանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կազմակերպված «Հայաստանի ժամանակակից արտաքին-տնտեսական քաղաքականությունը» թեմայով առաջին միջբուհական համաժողովին:

«Հայաստանի պատմական բավականին վատ տնտեսական-աշխարհագրական դիրքից բացի, երկրի տնտեսության վիճակը վատթարացավ վերջին համաշխարհային ռեցեսիայի բացասական ազդեցության հետևանքով: Այդ պատճառով չափազանց կարևոր է ճիշտ գնահատել Հայաստանի ներդրումայի մթնոլորտի ամբողջական պատկերը», - հայտարարեց նա միության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:

ՄՄՀՊԻ-ի հայկական միության նախագահ Հենրի Սարդարյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ Մոսկվայում առաջին անգամ է անցկացվում նման մասշտաբի համաժողով՝ նման մեծ թվով բուհերի մասնակցությամբ: «Թեման, որը դուք ընտրել եք համաժողովի համար, ընդարձակ է, հրատապ և հսկայական դեր է խաղում, երբ մենք խոսում ենք Հայաստանի ներքաղաքական օրակարգի մասին», - հայտարարել է նա:

«Գաղտնիք չէ, որ այսօր քաղաքականությունը գոյություն չունի առանց տնտեսության: Անհնար է պատկերացնել բարձր կենսամակարդակ, մարտունակ բանակ, ազգային շահերը պաշտպանող արտաքին քաղաքականություն ունեցող պետություն` թույլ տնտեսությամբ», - նշել է նա:

Սարդարյանը միջոցառման մասնակիցներին մաղթել է հաջողություններ՝ համոզմունք հայտնելով, որ այս բոլոր նախաձեռնութոյւնների վերջնական նպատակը կլինի ազատ Հայաստանը, որը պաշտպանում է իր քաղաքացիների շահերը:

Համաժողովի ավարտից հետո որոշվել է միջբուհական համագործակցություն հաստատել՝ Մոսկվայում բնակվող հայ երիտասարդների մտավոր ներուժը համախմբելու համար:

Սարդարյանն իր գլխավորած կազմակերպության անունից պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս հանդես գալ որպես կապող օղակ՝ Մոսկվայի հայ երիտասարդության առավել պրոգրեսիվ և տաղանդավոր ներկայացուցիչների համար:

«Հայաստանի ժամանակակից արտաքին-տնտեսական քաղաքականությունը» միջբուհական համաժողովին, որն առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում նոյեմբերի 12-ին, ներկա են եղել Մոսկվայի ավելի քան 15 առաջատար բուհերի 200-ից ավել ուսանողներ:

Միջոցառման մասնակիցները զեկույցներ են ընթերցել, որոնք վերաբերել են Հայաստանի ժամանակակից արտաքին-տնտեսական քաղաքականությանը: Ներկայացված աշխատանքներն անդրադարձել են համաշխարհային ասպարեզում Հայաստանի ներդրումային գրավչության, Իրանի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության ռազմավարական նշանակության, Վրաստանի, ԵՄ երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների, Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացման տնտեսական առավելությունների և թերությունների թեմաներին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին:
22:37
27 Մայիսի 2017
Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։
22:24
27 Մայիսի 2017
Երևանի կենտրոնում նշվել է Եվրոպայի օրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի կենտրոնում այսօր նշվել է Եվրոպայի օրը։
14:10
27 Մայիսի 2017
Օշականում ոստիկանները մահակներով և ոտքերով ծեծել են քաղաքացուն
Միջադեպի հետևանքով քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում: