481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Մանանա Ասլամազյանը, ում «մոռացել էին» «ՏԷՖԻ» մրցանակաբաշխության ժամանակ, մրցանակը կստանա նոյեմբերի 17-ին
13:35
15 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում  անձնական ներդրման համար «ՏԷՖԻ 2010» մրցանակը կհանձնվի չորեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Մանանա Ասլամազյանին, ում անունը ՌՀԱ վարչությունը  սխալմամբ չի հնչեցրել սեպտեմբերի հանդիսավոր արարողության ժամանակ, հաղորդում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի մամուլի ծառայությունը (ՌՀԱ), որը ազգային հեռուստատեսային մրցույթ է կազմակերպում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվել է «ՏԷՖԻ 2010» մրցանակի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը՝ «Դեմքեր» կատեգորիայում։ Ասլամազյանի անունը, որին հատուկ մրցանակ է շնորհվել, բեմից չի հնչեցվել։ Այդ միջադեպը մեծ հասարակական արձագանք է առաջացրել։ Ավելի ուշ հայտարարություն է տարածվել, որտեղ ՌՀԱ վարչությունը սխալմունք է համարել արարողության ժամանակ Ասլամազյանի անունը չհիշատակելը։

«2010թ.-ի նոյեմբերի տասնյոթին տեղի կունենա «ՏԷՖԻ-2010» մրցանակաբաշխությունը՝ «Ռուսական հեռուստատեսության զարգացման գործում» Մանանա Ասլամազյանի անձնական ներդրման համար, ով կարևոր դեր է խաղացել տարածաշրջանային հեռուստատեսության կադրերի պատրաստման գործում։ Մրցանակը կհանձնի «ՌՀԱ» հիմնադրամի նախագահ Միխայիլ Շվիդկոյը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառմանը կմասնակցեն Ասլամազյանի գործընկերները, ընկերները և աշակերտները՝ Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամները, երկրի հայտնի հեռուստալրագրողները։

Ավելի վաղ «Կոմերսանտին» տրված հարցազրույցում Շվիդկոյը հայտարարել էր, որ հաղթողի անունը չի հնչեցվել, քանի որ Ասլամազյանը մրցանակաբաշխությանը ներկա չի եղել, իսկ դափնեկրին հայտարարելը, ով չի կարող բեմ դուրս գալ, «լրացուցիչ խնդիրներ կստեղծեր գործընկեր հեռարձակող՝ «Հինգերորդ ալիքին» համար, որը հեռարձակում է ՏԷՖԻ արարողությունը։ Ըստ նրա՝ այդ որոշման մեջ ոչ մի քաղաքական երանգ չի եղել։

Ասլամազյանը 2001թ.-ից ակադեմիայի անդամ է, նա ղեկավարել է «Ինտերնյուս» ինքնավար ոչ կոմերցիոն կազմակերպությունը, «Կրթված լրատվամիջոցներ» հիմնադրամը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
08:00
06 Դեկտեմբերի 2016
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
20:27
05 Դեկտեմբերի 2016
Օտար լեզուները Հայաստանի դպրոցներում նոր հայեցակարգով են դասավանդվելու
Հայաստանի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման նոր հայեցակարգ է մշակվում:
17:16
05 Դեկտեմբերի 2016
Նիկոլ Փաշինյան. «Աշտարակ կաթի» 300 աշխատողի նկատմամբ 3-5 ամսվա աշխատավարձի պարտք կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «դրամատիկ» է անվանել «Աշտարակ կաթ» ընկերությունում տեղի ունեցող իրադարձությունները:
13:38
05 Դեկտեմբերի 2016
Beeline-ի օպտիկամանրաթելային ինտերնետը դարձել է էլ ավելի արագ, հարմարավետ և հասանելի
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի որակի նշանակալի բարելավման և ենթակառուցվածքի արդիականացման մասին:
08:00
05 Դեկտեմբերի 2016
Հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` դեկտեմբերի 3–4–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
17:15
04 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի ամենավառ արտահայտությունները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերի ամենատարբեր հարցերի: