482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը կնպաստի այդ կազմակերպության արդիականացմանը. Միրոնով
14:05
28 Հոկտեմբերի 2010

2010թ.-ին ԵԱՀԿ-ում Ղազախստանի Հանրապետության նախագահությունը կնպաստի ԵԱՀԿ ակտիվացմանն ու արդիականացմանը, կարծում է Դաշնային Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ԵԱՀԿ-ի գոյության 35 տարիների ընթացքում առաջին անգամ այդ կազմակերպությունը գլխավորել է ԱՊՀ պետությունը։ Ղազախստանի ներկայացուցչությունը, մեր տեսանկյունից, կնպաստի ԵԱՀԿ ակտիվացմանն ու արդիականացմանը, եվրոպական անվտանգության ճարտարապետության նոր հայացքների առաջխաղացմանը, որը պետք է հավասար և անբաժանելի լինի Ատլանտիկայի և Եվրասիայի միջև առկա բոլոր պետությունների համար»,- հինգշաբթի Պետերբուրգում հայտնեց Միրոնովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի 35-րդ լիագումար նիստի ժամանակ։

Ըստ նրա, Ղազախստանի ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է դարձել Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողով անցկացնելու առաջարկը, որը չի գումարվել ավելի քան 10 տարի և կարող է նոր ազդակ հաղորդել Հելսինկյան գործընթացի զարգացմանը։

ԵԱՀԿ գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ:
08:30
07 Դեկտեմբերի 2016
Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։
08:00
07 Դեկտեմբերի 2016
Երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` դեկտեմբերի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:22
06 Դեկտեմբերի 2016
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ եք ճանաչում Երևանը
Երևանի  կենսագրությունը հազարամյակների պատմություն ունի, իսկ թե որքան լավ եք ճանաչում այդ պատմությունը, ձեզ կօգնի որոշել «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը։
18:28
06 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։
14:48
06 Դեկտեմբերի 2016
Կարեն Կարապետյանի ժիլետը վստահություն չի ներշնչու՞մ. ԱՄՆ-ի չոր պատասխանը
ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրին մասնակցելու համար Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը։
12:06
06 Դեկտեմբերի 2016
Արկտիկական ցուրտ ճակատ է անցնում Հայաստանի տարածքով. սպասվում են տեղումներ
Նախօրեի երեկոյից Հայաստանի տարածքով արկտիկական ցուրտ օդային ճակատ է մոտեցել։
10:54
06 Դեկտեմբերի 2016
Լարսի անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ կան
Երեքշաբթի` դեկտեմբերի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար: