486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
ՌՖՄ-ն ցանկանում է միանալ ՈՒԵՖԱ-ի դատավորների կոնվենցիային
16:08
22 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) հաջորդ տարվա սկզբին «Դատավորական կրթության և դատավորական գործունեության ՈՒԵՖԱ կոնվենցիային» միանալու հայտ կներկայացնի, ՌԻԱ Նովոստիին է պատմել ՌՖՄ դատավորների և տեսչության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Զուևը։

Այս քայլին էր նախորդել  ՌՖՄ գործադիր կոմիտեի բյուրոյի նիստում Ռուսաստանի բոլոր դիվիզիոնների առաջնությունների խաղերի դատավորների և տեսուչների նշանակման հանձնաժողովի կազմի հաստատումը։ Հանձնաժողովում ընդգրկվել են Զուևը, Վալենտին Իվանովը և Ալեքսեյ Պապկովը։ Հանձնաժողովի այդ կազմի հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանում բացակայում են ֆուտբոլային լիգաների ներկայացուցիչները և այնտեղ են ընդգրկված ՌՖՄ դատավորության և տեսչության դեպարտամենտի անդամները։

«Եվրոպական դատավորական կազմակերպությունների տեսանկյունից անընդունելի է հանձնաժողովում լիգաների ներկայացուցիչների առկայությունը։ Քանի որ հաջորդ տարեսկզբին մենք ցանկանում ենք կոնվենցիային միանալու հայտ ներկայացնել, ապա արդեն հիմա պետք է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք անհրաժեշտ պահանջներին համապատասխան աշխատանք կառուցել»,- ասել է Զուևը։

Հանձնաժողովի աշխատանքը կոնվենցիայի նորմերին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները հիշեցրել են սեպտեմբերին, երբ տեսչության հետ այցելել են Ռուսաստան։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ դատավորների և տեսուչների նշանակման հանձնաժողովում հենց լիգաների ներկայացուցիչների ներկայությունն է գլխավոր խոչընդոտը դատավորական կրթության համաեվրոպական կոնվենցիային միանալու համար»,- նշել է Զուևը։

ՈՒԵՖԱ-ի կոնվենցիայի նպատակը «խաղի բոլոր մակարդակներում ազգային ասոցիացիաների շրջանակներում դատավորության որակի բարելավումն է դատավորների պատրաստման ընդհանուր կանոնների ներդրման և դատավորության կազմակերպման միջոցով ազգային ասոցիացիաների մակարդակով»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
15:57
23 Փետրվարի 2017
ՃՈ տեսուչն ընկերների հետ ծեծել է կնոջ հետ զբոսնող քաղաքացուն. վերջինս հոսպիտալացվել է
Քաղաքացին փորձել է կանգնեցնել խաղացող երեխաների ուղղությամբ բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան, որը վարել է ՃՈ տեսուչը։