478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհուրդը կքննարկի ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը
12:50
15 Հոկտեմբերի 2010

ԱՊՀ մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկայի կառավարման մարմինների և էլեկտրաէներգետիկական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ ԱՊՀ Էլեկտրաէներգետիկական խորհրդի հերթական 38-րդ նիստը տեղի կունենա ուրբաթ Կիևում։

Խորհուրդը կանցնի կառույցի նախագահ, ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի գլխավորությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նիստի կարևորագույն հարցերից մեկը 2010-2011թթ.-ի աշուն-ձմեռ ժամանակաշրջանին Համագործակցության պետությունների էներգոհամակարգերի նախապատրաստման ընթացքի քննարկումը կլինի։ Նիստի ժամանակ նաև ծրագրվում է քննարկել Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր, քննարկել «ԱՊՀ երկրների ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը» աշխատանքային խմբի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության և համագործակցության ռազմավարությունների իրականացման  կոորդինացիոն խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերը:  

ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհրդի կազմում են Խորհրդի անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի էլեկտրաէներգետիկական կառավարման մարմինների առաջին ղակավարները և Խորհրդի կողմից նշանակված Գործող կոմիտեի նախագահը։ Էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահն ու փոխնախագահը ընտրվում են Խորհրդի անդամներից՝ ռոտացիոն սկզբունքով:  

Ներկայումս Համագործակցության պետությունների 12 ազգային էներգոհամակագերից տասը համաժամանակյա զուգահեռ աշխատանք են իրականացնում։ Բացի այդ, ԱՊՀ էներգոհամակարգերի միավորումը Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Մոնղոլիայի էնեգոհամակարգերի հետ զուգահեռ է աշխատում։ Հայաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի և Չինաստանի էներգոհամակարգերի հետ այլ սխեմայով էլեկտրաէներգիայի փոխանակում է իրականացվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
08:00
21 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:57
20 Սեպտեմբերի 2017
Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է
Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։
17:47
20 Սեպտեմբերի 2017
Վոլինկին. մամուլում պատվերներ են կատարում նրանք, ում դուր չի գալիս ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերություների զարգացումը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը պարզաբանում է տվել հայկական ԶԼՄ–ներից մեկում օրերս հրապարակված նյութի վերաբերյալ։

14:24
20 Սեպտեմբերի 2017
Հայաստանում տագնապալի իրավիճակ չկա` կապված սուր–շնչառական վարակների հետ. փորձագետ
Հայաստանում  այս պահին չունենք անհանգստացնող վիճակ` կապված սուր–շնչառական վարակների հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը։
11:04
20 Սեպտեմբերի 2017
Գորիսում անվճար տրանսպորտ է գործում
Գորիսում սեպտեմբերի 19–ից անվճար անվճար հասարակական տրանսպորտ է գործում։
08:00
20 Սեպտեմբերի 2017
Երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` սեպտեմբերի 19–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
19:41
19 Սեպտեմբերի 2017
Կարո Փայլան. երազում եմ, որպեսզի թուրքերը, քրդերն ու հայերը ապրեն հաշտ ու խաղաղ (ՖՈՏՈ)
Թուրքիայում բնակվող հայազգի պատգամավոր, Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կարո Փայլանը երեքշաբթի հանդիպել է ԵՊՀ–ի ուսանողների հետ։
16:43
19 Սեպտեմբերի 2017
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր
Հանրապետության հրապարակում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր։