486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդև. Արդիականացումը պետք է առաջնահերթություն դառնա ԱՊՀ բոլոր երկրների համար
16:21
14 Հոկտեմբերի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ զարգացող տնտեսություն ունեցող ԱՊՀ բոլոր երկրների համար առաջնահերթություն պետք է դառնա արդիականացումը։

«Ես կարծում եմ, որ տնտեսության արդիականացումը, նույնիսկ եթե այդ թեզիսը չկա, ըստ էության, առաջնահերթություն է Համագործակցության բոլոր երկրների համար»,- հինգշաբթի ասել է Մեդվեդևն ԱՊՀ անդամ պետությունների Ստեղծագործ և գիտական մտավորականության համաժողովում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Նա նշել է, որ Համագործակցության բոլոր երկրները բավականին երկարատև բարդ ժամանակահատված են ունեցել, երբ նրանցից յուրաքանչյուրը կառուցել է իր պետականությունն ու վերականգնել տնտեսությունը։

Տնտեսական զարգացման դժվարություններ, նախագահի կարծիքով, կան և այսօր։ Բացի այդ, գոյություն ունեն միջպետական խնդիրներ և մոլորակի մասշտաբի խնդիրներ, ինչպիսիք են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։

«Այն (ճգնաժամը) հարվածեց և ամենազարգացած, և զարգացող տնտեսություններին, իսկ Համագործակցությունում միավորված բոլոր պետություններն, ամեն դեպքում,   զարգացող տնտեսություններ են՝ անկախ այդ տնտեսությունների ծավալներից»,- նշել է Մեդվեդևը։

Այս իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է «վերափոխել մեր տնտեսությունները»։ «Եթե նախորդ տասնամյակում մենք զբաղվում էինք շուկայական տնտեսության հիմքերի ստեղծմամբ, և, ընդհանուր առմամբ, դա արվեց, ապա այս տասնամյակում միանգամայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է նոր տնտեսություն ստեղծել։ Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել տնտեսությունները, փոխել դրանց կառուցվածքը։ Մենք սա հստակ գիտակցում ենք Ռուսաստանի Դաշնության օրինակով»,- ասել է նախագահը։

Նրա կարծիքով՝ ԱՊՀ երկրներին անհրաժեշտ է նոր ուղիներ փնտրել կտրված արտադրողական շղթաների վերականգնման համար և համագործակցության նոր ուղղություններ գտնել։

«Ակնհայտ է, որ պետք է ստեղծել արտադրական, տնտեսական նոր կառույցներ, համատեղ նոր նախագծեր։ Այդ նախագծերն, անշուշտ, պետք է հիմնվեն նոր տեխնոլոգիաների վրա»,- ասաց Մեդվեդևը՝ հավելելով, որ այս ամենով, նախևառաջ, պետք է զբաղվի երիտասարդությունը, առանց որի արդիականացման գործընթացում «մենք ոչինչ անել չենք կարող»։

«Լուսավոր գլուխներ» կան բոլոր երկրներում, բայց ԱՊՀ պետությունների համար ընդհանուր լուրջ խնդիր է գիտական մշակումների ներդրումը, նշել է նախագահը։ «Մենք դեռևս չենք սովորել, թե ինչ է նշանակում գիտական նվաճումների առևատրայնացում։ Սա պետք է սովորել այսօր, և այդ առումով պետք չէ ամաչել, պետք չէ ասել, որ մենք ինքներս կարող ենք, մենք պետք է փոխառենք տնտեսական զարգացած կառույցների պրակտիկայի լավագույն նմուշները այն երկրներից, որոնք արդեն տեխնոլոգիական հեղափոխություն են ապրել»,- համոզված է Մեդվեդևը։

Նա ընդգծել է, որ ԱՊՀ երկրների շուկաները սերտորեն կապված են։ «Մենք միշտ հարևաններ կմնանք, մենք միշտ բնական գործընկերներ կլինենք։ Այս մասին պետք է պարտադիր հիշել՝ կառուցելով և կրթական, և տնտեսական գործընկերությունը»,- ասել է Մեդվեդևը՝ ընդգծելով կրթությանը հատուկ ուշադրություն դարձնելու կարևորությունը։ «Սա մեր մրցակցային առավելությունն է՝ մեր կրթական արմատներն առայժմ շատ մոտ են։ Սա չի կարելի կորցնել, այլ պետք է պահպանել»,- հավելել է նախագահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:50
17 Հունվարի 2017
Հայկական երեք կուսակցություններ դաշինքով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայկական երեք կուսակցություններ միավորվել են նախընտրական դաշինքի մեջ ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
20:31
17 Հունվարի 2017
Մեծածավալ բարեփոխումներ են սպասվում Հայաստանի ճանապարհային ոստիկանության համակարգում
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեքշաբթի զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին:
18:46
17 Հունվարի 2017
Տրանսպորտային հանգույց կկառուցվի Արշակունյաց–Նժդեհ փողոցների խաչմերուկում
Արշակունյաց պողոտայի և Նժդեհի փողոցի հատվող խաչմերուկում  տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով հանգույցի կառուցման նախագիծ է ներկայացվել քննարկման։
17:43
17 Հունվարի 2017
Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում
Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը:
13:30
17 Հունվարի 2017
Հայաստանն ընգրկվել է ՄԱԿ-ի Պատվո ցանկում
2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը:
13:23
17 Հունվարի 2017
Պարզվել են ՊԲ զինծառայողի վիրավորվելու հանգամանքները. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Զինծառայողը տեղափոխվել է զինհոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
13:06
17 Հունվարի 2017
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ:
11:31
17 Հունվարի 2017
Ովքեր են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։
11:17
17 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ-ում անկառավարելի իրավիճակ է
Արմեն Երիցյանի մահից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունում խառնաշփոթ է տիրում։
08:00
17 Հունվարի 2017
Երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հունվարի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ: