486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն ավելացնում է անբերքատվության հետևանքով տուժած Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնության ծավալները. ԱԻՆ
14:51
06 Հոկտեմբերի 2010

 ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը, կառավարության կարգադրության համաձայն, սկսել է անբերքատվության հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետությանը պարենային օգնության ցուցաբերման հումանիտար գործողության երկրորդ փուլը, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են գերատեսչությունից:

«Սարատովի մարզում գտնվող Կրասնի Կուտ կայարանում սկսվել է 5 հազար տոննա ցորենի հացահատիկի բեռնումը, որը կուղարկվի Հայաստան՝ Դալարիկ կայարան», - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հիշեցրել է, որ հումանիտար գործողության առաջին փուլը մեկնարկել էր սեպտեմբերի 6-ին: Հայաստանի Հրազդան կայարան է արդեն ժամանել 18 վագոն, որոնք բեռնված են 818 տոննա ռաֆինացված արևածաղկի ձեթով, նույն ապրանքով ևս չորս վագոն (182 տոննա) այժմ ճանապարհին է:

ԱԻՆ-ի տվյալների համաձայն՝ նախորդ շաբաթ ռուսական հումանիտար օգնություն են ստացել նաև Ղրղզստանն ու Հարավային Օսեթիան: Մասնավորապես, Ռյազանից Ղրղզստան է ուղարկվել անկողնային սպիտակեղենով (50 հազար կոմպլեկտ), կիսաբրդյա վերմակներով (40 հազար կոմպլեկտ), սննդամթերով (316.3 տոննա), ինչպես նաև «Պամիր 30» տեսակի 30 վրաններով բեռնված18 երկաթուղային վագոն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
24 Փետրվարի 2017
Հայաստանի ռազմական ավիացիայի ինստիտուտի թիմը հաղթահարել է Airbus–ի մրցույթի երկրորդ փուլը
Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
15:52
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:
12:10
24 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը պատրաստվում է պայմանավորվել Ծառուկյանի հետ
Ազգային անվտանգության ծառայությունը նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել:
11:54
24 Փետրվարի 2017
Ծառուկյանն անձամբ կզբաղվի նախընտրական քարոզչությամբ
Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում:
11:05
24 Փետրվարի 2017
Տեղափոխություններ ԱԺ ընտրություններից հետո. ով կմնա, և ով` ոչ
Նախագահ  Սերժ Սարգսյանը վերջին օրերին քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին Աժ նախագահ դարձնելու հնարավորությունը։
10:29
24 Փետրվարի 2017
Գարունն ավելի մոտ է. Հայաստանում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն
Հայաստանի մարզերից մեկում սպասվում է մինչև 20 աստիճան տաքություն։
08:00
24 Փետրվարի 2017
Հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` փետրվարի 23–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
23 Փետրվարի 2017
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
20:48
23 Փետրվարի 2017
Հայաստանի պաշտպանության նախարարը կողմ է, որ կանայք ծառայեն բանակում
Այն կանայք և աղջիկները, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել զինվորական ծառայության մեջ, պետք է ունենան այդ հնարավորությունը:
18:54
23 Փետրվարի 2017
Լապշինը մեզ բոլորիս «քաշեց»
Հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը բոլորին վնասել է:
18:27
23 Փետրվարի 2017
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում
Հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոն է ստեղծվելու Հայաստանում:
16:41
23 Փետրվարի 2017
Հայ ուսանողներն արտասահմանյան բուհերում սովորելու համար նոր կրթաթոշակներ կստանան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ: