481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Լուժկովի նամակն այլևս չէր կարող ազդել նրան աշխատանքից ազատելու մասին ՌԴ նախագահի որոշման վրա. Կրեմլ
10:56
29 Սեպտեմբերի 2010

Այն նամակը, որը Յուրի Լուժկովը, ում երեքշաբթի ազատել են  Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնից, ավելի վաղ ուղարկել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, արդեն չէր կարող ազդել քաղաքապետին պաշտոնից ազատելու մասին պետության ղեկավարի որոշման վրա, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան։

ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին,  Լուժկովը Մեդվեդևի անունով նամակ էր ուղարկել նախագահի աշխատակազմ։ Դրանում, մասնավորապես, Լուժկովը գրել է իր դեմ ծավալված «վարկաբեկիչ աննախադեպ արշավները»։

«Յուրի Լուժկովին պաշտոնազրկելու մասին հրամանի ստորագրման պահին պետության ղեկավարը ծանոթ չի եղել նամակի տեքստին։ Ամեն դեպքում, դրա բովանդակությունն արդեն ոչ մի կերպ չէր կարող ազդել նախագահի որոշման վրա»,- լրագրողներին ասաց Տիմակովան՝ նրանց խնդրանքով մեկնաբանելով մոսկովյան քաղաքապետի ուղարկած նամակը։

Նա լրագրողների հարցին պատասխանելով նշեց, որ Մեդվեդևն ավելի ուշ ծանոթացել է այդ նամակի բովանդակությանը։

Երեքշաբթի Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Մեդվեդևը «Մոսկվայի քաղաքապետի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին» հրաման է ստորագրել՝ Լուժկովին «զրկելով» պաշտոնից, ով ավելի քան 18 տարի զբաղեցրել է մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը։ Մոսկվայի քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է առաջին փոխքաղաքապետ, մայրաքաղաքի շինարարական համալիրի ղեկավար Վլադիմիր Ռեսինը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
11:00
28 Մայիսի 2017
Եղանակն անկայուն կլինի Հայաստանում Առաջին հանրապետության օրը
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի եղանակն առաջիկա հինգ օրերին:
22:37
27 Մայիսի 2017
Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։
22:24
27 Մայիսի 2017
Երևանի կենտրոնում նշվել է Եվրոպայի օրը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի կենտրոնում այսօր նշվել է Եվրոպայի օրը։
14:10
27 Մայիսի 2017
Օշականում ոստիկանները մահակներով և ոտքերով ծեծել են քաղաքացուն
Միջադեպի հետևանքով քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
10:00
27 Մայիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (մայիսի 22–26) կարևոր նորությունների հնգյակը։
17:17
26 Մայիսի 2017
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետը հաղթել է Positive Hack Days 2017 համաժողովի մրցույթներից մեկում
«Ռոստելեկոմի» ՏՏ անվտանգության գծով մասնագետ Արմեն Գնունին հաղթող է ճանաչվել Positive Hack Days 2017 ամենամյա համաժողովի ընթացքում կազմակերպվող մրցույթում: