486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պետք է ազնիվ խաղի ճանապարհով գնա ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ. փորձագետ
18:06
28 Սեպտեմբերի 2010

Ռուսաստանը պետք է ազնիվ խաղի ճանապարհով գնա ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ՝ նկատի առնելով երկու կողմերի շահերը, երեքշաբթի լրագրողներին ասաց Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ Հետխորհրդային տարածքի ուսումնասիրության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը։

«Անկասկած, Ռուսաստանը պետք է տարածաշրջանում գլխավոր մոդերատորը լինի՝ պատմական պատճառներից ելնելով։ Բայց այդ մոդերատորությունը պետք է կառուցվի փոխադարձ և ազնիվ խաղի վրա, և սա միակ ճանապարհն է, որով պետք է գնա Ռուսաստանը Կովկասում»,- նշեց Վլասովը։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի համար չկա առանձին Հարավային և Հյուսիսային Կովկաս՝ դա մի մեծ աշխարհառազմավարական տարածաշրջան է, որը և ձևավորում է Ռուսաստանի անվտանգությունը նրա հարավային սահմաններում։

«Ռուսաստանը Հարավային Կովկասում այսօր մրցակցային շատ լուրջ միջավայրում է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայությունը, և այն, որ նրանք ավելի գրավիչ որևէ բան կարող են առաջարկել, քան Ռուսաստանը»,- ասաց Վլասովը։

Նա նշեց, որ ռուսական պետությանն անհրաժեշտ է ոչ միայն պահպանել իր դիրքերը, այլ նաև ամրապնդել դրանք մշակութային, լեզվական և տնտեսական ոլորտներում։
 
«Նույնն էլ վերաբերում է Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, որը մեր ռազմավարական դաշնակիցն է։ Եվ բանն այստեղ նույնիսկ ռազմաբազան չէ, այլ երկու երկրները կապող պատմական խորը հարաբերությունները»,- նշեց Վլասովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
23 Փետրվարի 2017
Չորեքշաբթի` փետրվարի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` փետրվարի 22–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:12
22 Փետրվարի 2017
SOS. Հայաստանի ավելի քան 60 տեսակի կենդանիներ անհետացման եզրին են
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված մոտ 50 տեսակի անողնաշարավորներ և 12 տեսակի ողնաշարավոր կենդանիներ կրիտիկական վիճակում են:
18:02
22 Փետրվարի 2017
Հայաստանի ՊՆ–ն կպայքարի ծխելու դեմ. ծխախոտը հանվում է ԶՈՒ պարենային հատկացումներից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայքարելու է ծխելու դեմ:
17:42
22 Փետրվարի 2017
Կարծրատիպերը կոտրվում են. Հայաստանում կրճատվել է սելեկտիվ աբորտների թիվը
Հղիության արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում վերջին 15 տարիներին նվազել է ավելի քան 4 անգամ:
14:52
22 Փետրվարի 2017
ԴԱՀԿ աշխատակիցներն ավելի քան 10 մլն դրամի գողություն են կատարել քաղաքացու բնակարանից
ԴԱՀԿ աշխատակիցները հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
13:42
22 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
13:21
22 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կկիրառվեն «Իսկանդերները»
Այս զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կկիրառվի:
11:34
22 Փետրվարի 2017
ՃՈ–ն բարիանում է. դրական փոփոխություններ են սպասվում
Ճանապարհային ոստիկանությունում սպասվում են դրական փոփոխություններ։
08:00
22 Փետրվարի 2017
Երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:59
21 Փետրվարի 2017
Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ։
20:31
21 Փետրվարի 2017
Ինչպե՞ս է 4–ամյա երեխան դուրս եկել մանկապարտեզից. նոր մանրամասներ և հանգամանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը:
17:14
21 Փետրվարի 2017
Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները: