481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան չափազանց շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ. ՊԴ ԱՊՀ գործերով կոմիտեի ղեկավար
18:36
23 Սեպտեմբերի 2010

ՄՈՍԿՎԱ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոչ ոք այնպես չի ձգտում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես վերջին տարիներին դա անում է Մոսկվան, լրագրողներին ասաց Պետական Դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի  կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին։

Միաժամանակ նա ավելացրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հասկանան, որ Ռուսաստանը չպետք է լուծի այդ խնդիրը։

 «Ռուսաստանը ոչ ոքի ոչինչ պարտք չէ, բացի ռուսաստանցի ժողովրդից»,- ասաց Օստրովսկին՝ ավելացնելով, որ եթե ռուսական կողմը նույնիսկ կարողանար լուծել այդ խնդիրը, նա չի կարող դա անել, քանի դեռ դրան պատրաստ չլինեն Բաքուն և Երևանը։

«Ռուսաստանն առավել քան ակտիվորեն է զբաղվում երկու կողմերի հաշտեցման  փորձով, և այդ մասին վկայում են պետական մակարդակով բազմիցս անցկացված հանդիպումները»,- ասաց Օստրովսկին։

Նա ափսոսանքով նշեց, որ խնդրի կարգավորման խոչընդոտը հայկական և ադրբեջանական հասարակությունների իրավիճակն է։

«Այսօրվա դրությամբ երկու երկրների նախագահներն այդ տրամադրությունների պատանդն են։ Հայաստանի նախագահն այսօր խնդիր ունի, որ երկրում ազդեցիկ ուժեր կան, որոնք երբեք չեն համաձայնի Ադրբեջանին վերադարձնել այն տարածքները, որոնք գտնվում են հայկական կողմի հսկողության տակ»,- նշեց պատգամավորը։

«Չի կարելի չարձանագրել այն փաստը, որ այսօր նախագահ Ալիևին սատարում է   միջազգային հանրությունը, որն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մյուս կողմից Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է, որ Ադրբեջանը կլուծի այն, ինչպես հարկն է, անընդունելի է, քանի որ գոյություն ունի բանակցությունների խաղաղարար ձևաչափ։ Այս հարցը վաղուց դուրս է եկել մեկ կողմից շրջանակից»,- ասաց Օստրովսկին։

Ըստ նրա՝ քանի դեռ նախագահներն իրենց մեջ ուժ չեն գտնել այդ խնդիրը լուծելու համար, «ոչ Մոսկվան. ոչ էլ այլ մայրաքաղաք ի վիճակի չէ լուծել խնդիրը»։

Պատգամավորը նաև նշեց, որ բանակցությունները պետք է անցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, իսկ մեկ այլ կողմի ներառումն այդ գործընթացում ոչ մի նոր բանի չի բերի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
30 Մայիսի 2017
Երկուշաբթի` մայիսի 29-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 29-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
17:53
29 Մայիսի 2017
ՀԾԿՀ պետի տեղակալ է նշանակվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
17:05
29 Մայիսի 2017
Անչապահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում կրճատվել են
2017 թ-ի առաջին 4 ամիսներին Հայաստանում անչափահասների նկատմամբ արձանագրված բռնությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:
15:39
29 Մայիսի 2017
Հայաստանի առաջին արևային խանութ-ավտոբուսը կշրջի երկրի զբոսաշրջային վայրերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդային «ՊԱԶ» ավտոբուսը հայ գործարարի շնորհիվ  ձևափոխվել է։
15:08
29 Մայիսի 2017
Արցախում զինծառայողների ջրահեղձ լինելուց հետո պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու տեղակալները. ՀՀ ԶՈւ
Ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձիք ենթարկվել են տույժի, եղել են նաև  պաշտոնանկություններ։
13:28
29 Մայիսի 2017
Բավրայի մաքսակետի պետն ու բրոքերական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվեցին:
23:17
28 Մայիսի 2017
Թոմ Քաթինան «Ավրորա» 2–րդ մրցանակաբաշխության դափնեկիրն է
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրապարակվեց  Aurora Prize-2017–ի դափնեկրի անունը։
21:30
28 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնատիպ կերպով է շնորհավորել բոլորին Հանրապետության տոնի առթիվ։
21:17
28 Մայիսի 2017
ՀՀ նախագահը Հենրիխ Մխիթարյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևների և կոչումների շնորհման արարողությունը:
16:50
28 Մայիսի 2017
Տեղեկատվական անվտանգության իրավիճակը Հայաստանում բարելավվում է
Վերջին 1,5-2 տարիներին տեղեկատվական անվտանգության մակարդակի բարելավման հարցում դրական միտում է նկատվել:
15:35
28 Մայիսի 2017
Երևանն ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատում Բարսելոնայի հետ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է իրականացնելու դեպի Բարսելոնա։
14:13
28 Մայիսի 2017
Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում: