484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակ ընձառյուծը «Սոչի 2014»-ի թալիսմանների մրցույթի առաջատարն է
15:53
18 Սեպտեմբերի 2010

Սպիտակ ընձառյուծն առաջատարի դիրքում է «Սոչի-2014»-ի կազմկոմիտեի կողմից հայտարարված՝ Օլիմպիադայի լավագույն թալիսմանի մրցույթում, Սոչիում կայացած միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրել է կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սոչիի Օլիմպիադայի թալիսմանի գաղափարների հավաքագրման համառուսական ակցիան մեկնարկել է Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին: Մրցույթի կազմակերպիչների մտահաղացմամբ՝ թալիսմանը պետք է «իր մեջ ընդգրկի Ռուսաստանի համար բնորոշ գծեր և, միաժամանակ, ինտուիտիվ կերպով հասկանալի լինի տամենատարբեր տարիքի, մասնագիտության և ազգության մարդկանց մեծամասնության համար»: Գաղափարների հավաքագրման փուլից հետո իր աշխատանքը կսկսի հատուկ ժյուրին, իսկ լավագույն տարբերակները կմշակվեն պրոֆեսիոնալ նկարիչների կողմից:

2011 թ.-ի փետրվարի 7-ին՝ Օլիմպիադայի մեկնարկից ուղիղ երեք տարի առաջ, տեղի կունենա 2014 թ.-ի օլիմպիական խաղերի թալիսմանի ընտրության օն-լայն քվեարկությունը: Մրցույթի միայն առաջին շաբաթվա ընթացքում «Սոչի-2014»-ի կազմկոմիտեն թալիսմանի ավելի քան հազար գաղափար է ստացել:

Ինչպես տեղեկացրել է Չեռնիշենկոն, այժմ մրցույթին ներկայացվել է ավելի քան երեք հազար աշխատանք Ռուսաստանի տարբեր մարզերից: Կազմկոմիտեի ղեկավարը նշել է, որ թալիսմանի ընտրությանը մասնակցել են նաև մի քանի խոշոր ընկերություններ: Նրա խոսքերով՝ լիցքավորման կետերում քվեարկության թերթիկներ է բաժանում «Ռոսնեֆտ» ընկերությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:05
26 Մարտի 2017
Լեգենդար ARARAT կոնյակը արժանացել է ոսկե մեդալների հեղինակավոր The World-Spirits Award մրցույթին
Հատուկ ուշադրության է արժանացել նրբահամ ԱՐԱՐԱՏ «Անին»:
11:00
26 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կասկածյալի կարգավիճակում ընդունել է իր առնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
Կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունը  ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը։
12:55
25 Մարտի 2017
Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ
Երեկվանից Լարսի անցակետում 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հայտնվել են «շրջափակման» մեջ:
12:20
25 Մարտի 2017
Կարգավորիչը խախտումներ է հայտնաբերել Հայաստանում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում
Ծառայությունը հայտնաբերել է, որ երեք ընկերություններ պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:
11:25
25 Մարտի 2017
Կոտայքի մարզում տեղի ունեցած պայթյուն-փլուզման հետևանքով կա նաև տուժած
ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ:
10:00
25 Մարտի 2017
Սամվել Բաբայանը կալանավորվեց
Նախօրեին 2 ամսով կալանավորվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին «Իգլա» տեսակի զենթա–հրթիռային համալիրի ապօրինի ներկրման գործով։
20:37
24 Մարտի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան։
19:20
24 Մարտի 2017
Վարդան Պետրոսյանն այսօրվանից ազատ տեղաշարժի իրավունք ունի. փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից արդեն ունի ազատ տեղաշարժի իրավունք։
19:01
24 Մարտի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
18:02
24 Մարտի 2017
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը խոշոր չափի գումար է հափշտակել
ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողը յուրացնելու եղանակով գումարը է հափշտակել:
16:02
24 Մարտի 2017
«Աէրոֆլոտ»–ը կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվը
«Աէրոֆլոտ» ընկերությունը մարտի 26–ից կավելացնի դեպի Երևան չվերթերի թիվն ամառային չվացուցակի անցնելու կապակցությամբ:
15:32
24 Մարտի 2017
Ուշագրավ մանրամասներ «Իգլայից» և ձերբակալվելու թեկնածուներ
Հայտնի են դարձել ուշագրավ մանրամասներ՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ: